ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեկնարկեց «Արի Տուն» Ծրագիրի Վերջին Փուլը

21 օգոստոսի, 2014 | 14:11

ari tun1 7Օգոստոս 19-ին մեկնարկեց ՀՀ սփիւռքի նախարարութեան` Սփիւռքի երիտասարդներու հայրենաճանաչութեան «Արի տուն» 2014թ ծրագիրի վերջին` 8-րդ փուլը:

Ծրագիրի մասնակիցներուն ՀՀ սփիւռքի նախարարի անունով ողջունեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեան: Ան մասնաւորապէս նշեց. «Ուրախ եմ ձեզ փոխանցել նախարարի ողջոյնը: Ձեր երազանքը իրականութիւն է դարձել, եւ դուք արդէն հայրենիքում էք: Այն օրերը, որ անցկացնելու էք Հայաստանում, անմոռաց են լինելու, շարունակուելու է կապը նոր ընկերների հետ, իսկ ընկերների շրջանակը թէ՛ տարածքային, թէ՛ քանակային առումով մեծանալու է: Նաեւ հայերէն էք սովորելու, ինչը շատ կարեւոր է: Հայերէնը մեր ինքնութեան խորհրդանիշն է: Հայրենիքում գտնուելու այս օրերին շփուէք միայն հայերէնով»:

Նախարարի տեղակալը շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներու ծնողներուն եւ հիւրընկալ ընտանիքներուն վստահութեան, համագործակցութեան համար:

ari tun 2Աւանդոյթի համաձայն նախարարի տեղակալը «Արի տան» շապիկ հագցուց ծրագիրի ամենակրտսեր մասնակիցին` 13 ամեայ Սերպան Ճորճ Լազարովիան Ռումանիայէն:

Մասնակիցները դիտեցին «Արի տուն» շարժանկարը:

«Արի տուն» ծրագիրը կ’իրականացուի 2009 թուականէն: Մեկնարկի տարուան Հայաստան այցելած է աշխարհի 14 երկրէ 14-25 տարեկան 317, իսկ 2010թ.` 560 երիտասարդ` աշխարհի 26 երկրէ: 2011թ. «Արի տուն» կանչով Հայաստան եկաւ աւելի քան 812 սփիւռքահայ պատանի` 35 երկրէ, 2012 թ.` 912 երիտասարդ` 40 երկրէ, 2013- -ին` 924 սփիւռքահայ` 36 երկրէ: Այս տարի ծրագիրին մասնակցած է 1075 պատանի եւ աղջիկ աշխարհի 38 երկրէ: Առաջին անգամ ծրագիրին մասնակցած է Տիգրանակերտի իսլամացած հայերու 48 հոգինոց խումբը, Արցախէն 80 եւ Սիսիանէն 16 պատանի եւ աղջիկ:

Ծրագիրի վերջին` 8-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան ժամանած է 13-18 տարեկան սփիւռքահայ 45 պատանի ու աղջիկ` ՌԴ-էն, Վրաստանէն, Սպանիայէն, Գերմանիայէն, Պելճիգայէն, Լեհաստանէն, Պուլկարիայէն, Ռումանիայէն, Լիբանանէն, Սուրիայէն:

Ծրագիրի մասնակիցները 9 օրուան ընթացքին կը ծանօթանան Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրերուն, կ’ունենան բազմաբնոյթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչներու հետ, հայրենագիտութեան դասեր կ’առնեն Հայրենիքի մէջ, կը սորվին ազգային պարեր եւ երգեր: Նախորդ փուլերուն պէս այս փուլին մէջ եւս կը նախատեսուի 4-օրեայ ճամբարային ծրագիր Ծաղկաձորի մէջ:


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
10. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: