ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը

07 հունիսի, 2018 | 04:36

Այսօր, հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի մրցույթի բացման արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Բացման արարողությունը ուղիղ եթերում կհեռարձակի Մեդիչի TV-ն, որը դասական երաժշտության ամենահեղինակավոր հարթակներից է:
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է կոմպոզիտորի անունը կրող 14-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ: Խաչատրյանական մրցույթի հաղթողի պատվին արժանանալու համար կպայքարեն 9 երկրի 16 երաժիշտներ:
«Այս մրցույթի կարևորագույն նպատակը Խաչատրյանի արվեստի հանրահռչակումն է: 14 տարիների ընթացքում մենք 1000 հայտ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ առնվազն հազար երաժիշտ ծանոթացել է Խաչատրյանի արվեստին, սովորել է նվագել նրա ստեղծագործություններից որևէ մեկը: Մրցույթի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ հետագայում հանրահայտ դեպքեր ունենալն է: Լավագույն օրինակը Նարեկ Հախնազարյանն է, որն ուղիղ 12 տարի առաջ դարձավ խաչատրյանական մրցույթի հաղթող»,-Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին նվիրված ասուլիսում նշեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր խոսքում նշեց, որ տարիներ առաջ Խաչատրյանի մրցույթի Ոսկե մեդալն իր կյանքի առաջին կարևորագույն հաղթանակն է եղել.«Հաղթանակը հայրենիքում, իհարկե, մեծ պատիվ էր, և մինչ օրս մեծ պատվով եմ կրում Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողի տիտղոսը: Շատ լավ հիշողություններ ունեմ, ուշադիր հետևում եմ մրցույթին և ուրախանում նրա առաջընթացով ու հաջողություններով»:
Խաչատրյանի մրցույթի կարևորագույն ձեռքերումների ցանկում «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն առանձնացրեց անդամակցությունը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (2013 թվականին), ինչը մրցույթի բարձր վարկանիշի հստակ ցուցանիշ է:
Մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Ժյուրին նախագահելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին, ում բնորոշմամբ՝այս դեպքում էլ, ինչպես յուրաքանչյուր երաժշտական մրցույթից, կարևորագույն ակնկալիքը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է:
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Բեռլինի համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին
2. Արամ Խաչատրյանի կահույքը նվիրաբերվեց կոմպոզիտորի տուն-թանգարանին
3. Նարեկ Հախնազարյանը ելույթներով հանդես կգա Ամստերդամում եւ Ֆրեզնոյում
4. Բարիտոն Սարիբեկ Սարգսյանը հաղթեց Վիլնյուսի միջազգային մրցույթում ՙՀեյ Արցախ՚ երգով
5. Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
6. Հասմիկ Պապյան. ,,Մենք պետք է շարունակենք ապրել, որպեսզի տեր կանգնենք մեր ժառանգությանը,,
7. Հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը կնվագի Օստրավայում դեկտեմբերի 18-ին եւ 19-ին
8. Նարեկը հաղթեց Դվորժակով, Դվորժակը՝ Հախնազարյանով
9. Նարեկ Հախնազարյանը հանդես կգա ,,Դվորժակի Պրահա,, միջազգային երաժշտական փառատոնում
10. Արամ Խաչատրյան 111- Դաշնակահարների միջազգային մրցույթն ընդլայնում է աշխարհագրությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: