ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Էստոնիայի մայրաքաղաքում

30 ապրիլի, 2015 | 14:46

churchՏԱԼԼԻՆ-Ապրիլի 23-ին՝ ժամը 17.00-ից 19.15–ը՝ Հայ Առաքելական եկեղեցում տեղադրված հեռուստատեսային պատկերացույցով ցուցադրվեց Սուրբ Էջմիածնում կատարվող Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասության արարողության ուղիղ եթերային հեռարձակումը: 1915 թվականը Խորհրդանշելով 1915 թվականը ՝ ժամը 19.15 հնչեցին եկեղեցու զանգերն ու ավետեցին Սրբադասությունը:

Ապրիլի 24-ին՝

ժամը 10.00–ին՝ Հայ Առաքելական եկեղեցում տեղադրված հեռուստատեսային պատկերացույցով ցուցադրվեց Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթի ուղիղ եթեր տրվող հեռարձակումը:

xachkarժամը 12.00-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու զանգերին համահունչ միաժամանակ ղողանջեցին Էստոնիայի բոլոր եկեղեցիների զանգերը՝ ազդարարելով հայ ժողովրդի ցեղասպանության չսպիացող վերքի, անհատույց կորստի ու մարդկության դեմ կատարված դարի դաժանագույն ոճրագործության զոհերի հիշատակի օրը: Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի ներկայացուցիչների ու պաշտոնական այրերի մասնակցությամբ մատուցվեց էկումենիկ աստվածապաշտական աղոթք՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

ժամը 18.30 –ին՝ Էստոնիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի Ձմեռային այգու դահլիճում տեղի ունեցավ համերգ, նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի 100-ամյա հիշատակին, ուր ելույթ ունեցան հայ և էստոնական հայտնի երաժիշտները:

 

Միջոցառումների կազմակերպիչներն ու հովանավորներն էին՝ Լիտվայի Հայկական Հանրապետության Դեսպանատունը, Էստոնիայի Հայկական Ազգային Միությունը, Էստոնիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին և Էստոնիայի Մշակույթի Նախարարությունը:

 

 

 

 

Արմեն Անդրանիկյան

ՀԷՄԸ տեղեկատվական համակարգ

Տալլինն, Էստոնիա 24.04.2015թ

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
4. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
5. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: