ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեծ Բրիտանիան սատարում է Մինսկի խմբի գործընթացը

Հայաստանի արտգործնախարարի և Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը
03 նոյեմբերի, 2014 | 09:33

3651_hqՆոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիների ընթացքում ականատես ենք քաղաքական շփումների ակտիվացման, և վստահ եմ, որ այդ միտումը կլինի շարունակական»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Լիդինգտոնը նշեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։

Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր ունի իրավական դաշտի կատարելագործումն ու ամրապնդումը, ինչպես նաև արդեն ստորագրված մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի արդյունավետ կիրառումը:

Նախարարներն ընդծեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որը բավականին ակտիվ է:

Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին:

Նախարար Նալբանդյանը Դեյվիդ Լիդինգթոնին հանգամանալից ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս առումով Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը նշեց, որ Մեծ Բրիտանիան սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացը։

Բանակցությունների օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, Սիրիայում և Իրաքում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը:

Հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիս:

Նախարարները լրագրողներին  տեղեկացրել են, որ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու պայմաններ պետք է ստեղծել: Դեյվիդ Լիդինգթոնը նշել է, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան, ինչը նշանակում է, որ երկկողմ հարաբերություններն ուժեղանում են:

Խոսելով ղարաբաղյան խնդրից՝ նա նշել է, որ պետք է ջանքեր գործադրվեն խնդրի խաղաղ կարագվորման ուղղությամբ: «Ղարաբաղյան խնդիրը մտահոգիչ է Մեծ Բրիտանիայի համար, քանի որ սահմանին մարդիկ են զոհվում: ԵԱՀԿ ՄԽ ջանքերը գնահատելի են»,– ասել է նա՝ ընդգծելով, որ Անգլիան կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է կրկնակի օգնի Մինսկի Խմբին, քանի որ մարդկային երկարատեւ ողբերգությունը, վնասակար է տարածաշրջանի կայությության պահպանման համար:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ, պատասխանելով ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցի եզրակացության վերաբերյալ հարցին, ըստ որի շատ հակամարտությունների դժվար է հասնել, եթե անտեսվի ինքնորոշման իրավունքը, նշել է, որ ինքնորոշման իրավունքը խաղաղություն ու կայունություն կհաստատի տարածաշրջանում և ոչ թե կբերի համակարտության:

david-lidnigton1 (1)ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին  կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։  Դեյվիդ Լիդինգթոնն  այցելել է  Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

mfa.am, armradio.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
10. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: