ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հիմնախնդիրները

16 մայիսի, 2016 | 12:56
Ձախից՝  ՌԱԿ ՄԲ մասնաճյուղի ատենապետ Վ. Ուզունյան, դոկտոր Ա. Այվազյան, ՌԱԿ ՄԲ մասնաճյուղի փոխատենապետ պրն. Բ. Նազարյան, ՄԲ Խորհրդարանի անդամ պրն. Բրենդան Օհարա պրն. Մ. Բիգլարյան, պրն. Կ. Արեւյան, տիկ. Լ. Հայրապետյան

Ձախից՝ ՌԱԿ ՄԲ մասնաճյուղի ատենապետ Վ. Ուզունյան, դոկտոր Ա. Այվազյան, ՌԱԿ ՄԲ մասնաճյուղի փոխատենապետ պրն. Բ. Նազարյան, ՄԲ Խորհրդարանի անդամ պրն. Բրենդան Օհարա պրն. Մ. Բիգլարյան, պրն. Կ. Արեւյան, տիկ. Լ. Հայրապետյան

Մայիսի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աշխարհառազմավարության եւ անվտանգության հիմնախնդիրներին առնչվող դասախոսությամբ հանդես եկավ հայ ականավոր քաղաքագետ եւ պատմաբան դոկտոր Արմեն Այվազյանը: Ձեռնարկը կազմակերպել էր ՌԱԿ Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը։

Հայ ականավոր պատմաբան եւ քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության գործող ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն դոկտոր Արմեն Այվազյանը կրկին անդրադարձավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական ապագայի եւ ներկայիս անվտանգության կայունության վիճահարույց վերլուծությանը:

british parliamnet 2016 karabachԴոկտոր Այվազյանի խոսքով, Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած անհետեւողական քաղաքականությունը, ազդում են Հայաստանի կարողությունների վրա` ազատվելու Ադրբեջանի կողմից սկսված հյուծման պատերազմից:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի փորձը բլիցկրիգ /կայծակնային պատերազմ/ անել ձախողվեց: Ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը փոխել է իր մարտավարությունը եւ սկսել է վարել հյուծման պատերազմ: Նույնիսկ եթե հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ մարտական գործողությունների, կամ մնա ներկայիս ցածր լարվածային վիճակում, այնուամենայնիվ, վերջնական արդյունքն անորոշ է: Բաքվի կողմից խնդրի լուծման ռազմական ճանապարհի ընտրությունը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը, ուղղակիորեն ներգրավելով Ռուսաստանին, Թուրքիային, ՆԱՏՕ-ն եւ Իրանին,» – իր ելույթում նշել է դոկտոր Այվազյանը:

Ըստ դոկտոր Այվազյանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ծագած ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց ներկայիս ստատուս քվոի փլուզումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ձախողումները եւ նրա անկարողությունը Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ արդյունավետ բանակցություններ վարելու հարցում: Բացի այդ, այն շեշտեց Հայաստանի հսկողության տակ գտնվող ԼՂ շրջապատող տարածքների ռազմավարական կարեւորությունը ԼՂ եւ ՀՀ պաշտպանության, անվտանգության եւ կենսականություն հարցում:

«Ղարաբաղյան հակամարտությունն առնչվում է ոչ միայն նրա բնակչության ինքնորոշման իրավունքին, այլ նաեւ ժամանակակից Հայաստանի, որը դե ֆակտո ներկայացնում է ՀՀ եւ ԼՂՀ միավորումը 42,000 ք/կմ տարածքով, գոյատեւմանն ու հարատեւ անվտանգությանը: Ինչպես ցույց են տալիս վերջին քսանհինգ տարիները, սա այն նվազագույն տարածքն է, որն անհրաժեշտ է հայ ժողովրդին գոյատեւելու համար, կիսով չափ շրջապատված լինելով թշնամական պետություններով՝ Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք էլ իրենց հերթին դաշնակից են: Նշված տարածքի նույնիսկ չնչին մասի կորուստը կարող է հանգեցնել ռազմական հավասարակշռության խախտմանը` հօգուտ Ադրբեջանի, այդպիսով վտանգելով Հայաստանի պետականությունը: Մյուս կողմից, ներկայիս 42,000 ք/կմ չի ապահովագրում Բաքվի ռազմական եւ էթնիկ մաքրազերծման պլաններից: Հետեւաբար, Հայաստանի մարտավարությունը, որը ենթադրում է հակահարված հասցնել ադրբեջանական լայնամասշտապ ագրեսիային, անհրաժեշտության դեպքում պետք է ընդգրկի նաեւ հայկական հսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնումը» – նշել է դոկտոր Այվազյանը:

Դոկտոր Այվազյանը կարեւորեց նաեւ Հայաստանի անվտանգությանն ուղղված վերջին զարգացումները եւ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերը, անվտանգության երաշխիքների, պաշտպանելի սահմանների եւ միջազգային հարաբերությունների համատեքստում արդյունավետ դիվանագիտություն վարելու անհրաժեշտությունը:

Դոկտոր Այվազյանը «Լեռնային Ղարաբաղի ապրիլյան պատերազմը» եւ «Հայաստանի անվտանգության անփոփոխ հիմնախնդիրները» դասախոսություններով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, Լոնդոնի համալսարանում ու Լոնդոնի Հայ տանը: Դասախոսությունները, որոնք բազմատեսակ եւ բազմաթիվ լսարանի ուշադրության առարկան էին, կենտրոնացած էին ղարաբաղյան հակամարտության աշխարհառազմավարական ասպեկտների, Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի, որոնք էլ մրցակցում են Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար, աշխարհաքաղաքական խաղերի վրա:

Հաղորդում են ՌԱԿ Մեծ Բրիտանիայի մասնաճյուղից


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
4. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
5. Նիկոլ Փաշինյան-ՌԱԿ կենտրոնական վարչություն հանդիպում
6. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
7. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
8. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
9. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
10. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: