ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները

04 հուլիսի, 2018 | 11:56

Ավետիք Իսահակյանի տուն – թանգարանում պարբերաբար կազմակերպվում են տարբեր գրողներին նվիրված ցերեկույթներ, ընթերցումներ: Այս անգամ սեղանին գրող Վարդգես Դավթյանի տարբեր տարիներին ժողովածուներն էին, քննարկման առարկան՝ նրա գրական ժառանգությունը:

«Վարդգես Դավթյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոքր  ծավալով եւ մեծ խորքայնությամբ: Նրա հերոսը մարդն է, սովորական հայ մարդը  որն ապրում է Հայաստանում  կամ Ամերիկայում՝ իր խնդիրներով  ու հույզերով»,- նկատում է հեղինակի ընթերցողներից մեկը՝ Էդուարդ Շահվերդյանը:

Նա այս ցերեկույթին մասնակցելու համար Ալավերդուց հատուկ է ժամանել: Հեղինակին անձամբ չի ճանաչում, առցանց տիրույթում են ծանոթացել: «Վարդգես Դավթյանին երբեւէ  չեմ հանդիպել, բայց նա ինձ շատ հարազատ մարդ է դարձել :  Իմ պարտքն եմ համարում  նրա գրականությունը  տարածել ընթերցասեր մարդկանց շրջանում, քանի որ, կարծում եմ, նոր խոսք է ասում հայ գրականության մեջ: Այ, հիմա էլ  դժվարանում եմ կողմնորոշվել, որ պատմվածքը ընթերցել, մեկը մյուսից լավն են….»,- պատմում է Ալավերդու Ե.  Չարենցի անվան դպրոցի պատմության ուսուցիչն ու ձեռքը վերցնում հեղինակի գրքերից մեկը:

Հեղինակի ստեղծագործություններն է ընթերցում նաեւ Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Անկեղծանում է.  Վարդգես Դավթյան գրողին  մի քանի ամիս է, ինչ հայտնաբերել է իր համար: «Վարդգես Դավթյանը ինձ համար իրոք բացահայտում էր: Նրա ստեղծագործությունները  մարդկային դիմանկարների պատկերասրահ է: Ընդամենը մի քանի շտրիխ, մի քանի վրձնահարված եւ բացահայտվում է մարդկային ճակատագիրը: Նա խոսում է հայ մարդու մասին՝ բացահայտելով համամարդկային խնդիրներ::  Ուրախ եմ, որ դեռ շատ կան գործեր, որ «վայելելով» պիտի կարդամ»,- ասում է Անժելա  Խորենյանը:

Վարդգես Դավթյանը իրեն նվիրված  գրական ցերեկույթին  ներկա չէ, շուրջ 20 տարի  նա ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս են տեսել  նրա ստեղծագործությունների վերջին չորս ժողովածուները: Մինչ այդ հեղինակը ապրել, աշխատել եւ ստեղծագործել է Հայաստանում: Մասնագիտությամբ հոգեբույժ է: Գրել  սկսել է պրակտիկ գործունեությանը  զուգահեռ: Նրա հեղինակած հոդվածները 90-ական թվականներին լույս են տեսել նորանկախ Հայաստանի  տարբեր պարբերականներում: Ժողովածուների թիվը մոտենում  է երկու տասնյակին:

«Վարդգեսը հոգեբույժ է եւ միաժամանակ գրող: Նրա պատմվածքների համար հիմնականում հիմք են հանդիսանում առողջ եւ հիվանդ մարդկանց հետ նրա ունեցած զրույցները: Անգամ փոքր դրվագը կարող է դառնալ մեծ ասելիք ունեցող պատմվածքի նյութ»,-   ասում է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը, որի նախաձեռնությամբ էլ  Ավետիք Իսահակյանի տուն – թանգարանի հետ համատեղ կազմակերպվել է գրական ցերեկույթը:

« Մեր կազմակերպությունը կոչվում է «Զինվորի մայր»: Թվում է՝  այն ոչ մի կապ չունի արվեստի եւ գրականության հետ: Սակայն ես կարծում եմ, հայ գրականությունը, հայի ինքնությունը արտերկրում տարածողները նույնպես զինվորներ են եւ մեր պարտքն է աջակցել եւ օգնել, որ նրանց գործերը հանրայնացվեն նաեւ հայրենիքում»,- ասում է Անահիտ Հովնանյանը:

orer.eu


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
4. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
5. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
6. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
7. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
8. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
9. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
10. Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: