ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեդվեդեւը փորձել է արդարանալ.՚՚զենքը նաեւ զսպիչ գործոն է ՚՚

09 ապրիլի, 2016 | 15:02

medvedev-4-620x300«Եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները Հայաստանին և Ադրբեջանին, ապա դա կանի մեկ այլ երկիր»,-  հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով, դատարկությունն անպայման կլցվի։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերակատարությունից։  Մենք լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից։ Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները։ Այդ պատճառով ես վստահ չեմ, որ երբ այդ շուկա գան այլ երկրների ներկայացուցիչներ, իրավիճակը կմեղմանա։ Ես կարծում եմ, որ իրավիճակն ավելի ծանր կդառնա»,- ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեկը։ Այս մասին հաղորդում է Հանրային ռադիոն։ 

Նա ամփոփել է Երևան և Բաքու այցերը,  որոնց առանցքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին արյունալի իրադարձություններ էին: Դմիտրի Մեդվեդը Մոսկվայի դիրքորոշումներն ամփոփել է «Ռոսիա1» հեռուստաընկերության եթերում՝ «Вести в субботу» հաղորդման վարող Սերգեյ Բրիլյովի հետ հարցազրույցում: Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի զենք մատակարարել ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին:

ՌԴ վարչապետի խոսքով՝ զենքը ձեռք է բերվում ոչ միայն երբևէ օգտագործվելու, այլ նաև զսպիչ գործոն դառնալու համար։ «Այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»,- ասել է նա։

Ռուսաստանը հակամարտող երկու երկների գործընկերն է՝ շեշտում է Մեդվեդևը: Հաղորդավարը հիշեցնում է՝ Հայաստանի համար նաև դաշնակից է ՀԱՊԿ-ի շրջանակներում։

«Հայաստանի հետ մենք նաև ՀԱՊԿ  շրջանակներում դաշնակիցներ ենք։ Սակայն մեզ մոտ բոլոր դեպքերում հարաբերությունները միջպետական են։ Դրանք հիմնված են համաձայնագրերի, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության համաձայնագրերի վրա

Շեշտելով այս հանգամանքը՝ Մեդվեդևը շարունակում է. «Մենք պատմական կապերով ենք կապված, ունենք որոշակի շրջանում ընդհանուր պետական պատմություն։ Մենք գործընկերային հարաբերություններ ունենք, կողք կողքի ենք ապրում։ Հայաստանից ու Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են աշխատում Ռուսաստանում»,- ասում է նա՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու են Ադրբեջանն ու Հայաստանը հենց Ռուսաստանին դիմել հակամարտության սրման հարցով։

ՌԴ վարչապետը անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ Անկարային մեղադրել է կրակի վրա յուղ լցնելու մեջ։  «Հանդարտության կոչերի փոխարեն, գնահատականներ են տալիս։ Ինչո՞ւ ։ Կրակի վրա յուղ են լցնո՞ւմ։ Դա չի կարող չմտահոգել»,-  պատասխանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Ռուսաստանը հակամարտության կողմ է, ասել է Մեդվեդևը: Նա կրկին հայտարարել է, թե իրենց Հայաստանի ու Ադրբեջանի հետ «դարավոր հարաբերություններն են կապում»։

Ռուսաստանը սկսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ հրապարակելով իր տեսակետը. նստել բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել կրակը՝ ով էլ որ եղած լինի հրահրողը։ «Հասկանո՞ւմ եք, այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ, ինձ թվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես պետություն, ազդեցիկ պետություն, որը գործընկերային ու դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, պետք է անի հնարավորը, որպեսզի այդ հակամարտությունը չձգձգվի ու չմտնի մշտական փուլ։ Այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ցուցադրելով մեր դիրքորոշումը»,- ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է. «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հակամարտության սրումը, ինչ էլ պատահի, ով էլ որ սկսի։ Այժմ կարևորը հանդարտվելն ու կրակը դադարեցնելն է, հրադադար հայտարարելն ու բանակցային սեղանի շուրջ նստելը»։

ՌԴ վարչապետը նշել է, որ հեռախոսազրույցներին այլ շփումներ են հետևել. Մոսկվա են ժամանել գլխավոր շտաբերի պետերը՝ հրադադարի կոնկրետ ռազմական ասպեկտները քննարկելու, նաև՝ դիվանագիտական շփումներ են եղել։ «Քանի որ ես հատուկ այց պետք է կատարեի Հայաստան, նպատակահարմար էր, որ ես այցելեի և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան ու երկու երկրների ղեկավարների հետ տեղում քննարկեի այն իրադրությունը, որն ստեղծվել է»,- հավելել է Մեդվեդևը։

armradio.am


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: