ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մեդիամաքս»-ը ներկայացրել է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա հիմնված «100 վայրկյան» նախագիծը

23 մարտի, 2015 | 21:17

100-seconds-pan-photo«Մեդիամաքս» մեդիա ընկերությունը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մարտի 23-ին Երևանում ներկայացրել են «100 վայրկյան» նախագիծը:

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած նախագծի շնորհանդեսին մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: 

 

«Մեդիամաքսի» տեղեկացմամբ՝ «100 վայրկյան» նախագիծը հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա, որոնք հրապարակվել են Հայաստանի Ազգային արխիվի կողմից: Աշխարհում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանց՝ գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին, առաջարկվել էր կարդալ 100 վայրկյան տեւողությամբ հատվածներ վկայություններից:

 

Ընդանուր առմամբ, նկարահանվել են 24 տեսահոլովակներ, որոնք մարտի 23-ից ապրիլի 23-ը ներկայացվելու են www.mediamax.am/100seconds հղումով և Youtube-ում բացված ալիքում:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր նպատակը աշխարհի մարդկանց ուշադրությունը գրավելն է այն սոսկալի տառապանքներին, որոնց 100 տարի առաջ կրել են հայերը: Այդ վկայությունները հեշտ չէ կարդալ և լսել, սակայն որքան շատ մարդ ցնցվի լսածից, այդքան մեծ կլինի հավանականությունը, որ նրանք կանեն հնարավոր ամեն ինչ՝ նոր ցեղասպանություններ թույլ չտալու համար: Մեր նախագիծը կոչված է հերքել Ադոլֆ Հիտլերի այն խոսքերը, որոնք նա ասել էր 1939 թ-ին՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ. «Եվ ո՞վ է այսօր հիշում հայերի վերացման մասին», – ասել է «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Մեդիամաքս»-ին՝ «100 վայրկյան» նախաձեռնության համար: Հիշեցնելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը կառուցվում է չորս հիմնական սյուների շուրջ՝ հիշողություներախտագիտությունմիջազգային պայքար և վերածնունդ՝ նա հավելել է, որ «100 վայրկյան» նախագիծը մեծ ներդրում է «հիշողություն» բաժնում: «Ցեղասպանությունը վերապրածների պատմությունների տարածումը բացառիկ նշանակություն ունի, որովհետեւ այդպիսով կարող ենք ցույց տալ, թե ինչպես է այս հանցագործությունը մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք», – ասել է Վիգեն Սարգսյանը:

 

«100 վայրկյան» նախագծի վերաբերյալ առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

http://armeniangenocide100.org


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: