ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարտուն Էլբակյանը արժանացել է Նիդեռլանդների Թագավորության 2013 թվականի «ՈՒսման վարպետ» մրցանկին

29 սեպտեմբերի, 2013 | 11:20

festՆԱՅՄԵԽԵՆ. – Նիդեռլանդներում սեպտեմբերի 13-22-ը տեղի է ունեցել   «Սովորել ողջ կյանքի համար» կրթա- ուսումնական ամենամյա համապետական փառատոնը, որը կազմակերպվել էր երկրի գրադարանների, դպրոցների, ուսումնական կենտրոնների՝ համալսարանների, և շահագրգիռ այլ հաստատությունների համատեղ ուժերով:

Նայմեխեն  քաղաքից, որտեղ տեղի է ունեցել միջոցառման բացման պաշտոնական արարողությունը, ստացվել է ուրախալի լուր։

naymex- Martun ElbakyanՆիդեռլանդների Թագավորության 2013 թվականի ներկայացված հինգ լավագույն «ՈՒսման վարպետներից»  մեկը ճանաչվել  է մեր հայրենակիցը՝ Եվրամիության երկրներում «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ներկայացուցիչ, դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը: Փառատոնի  52 էջանոց  հուշագրքույկի  երկու էջ ներկայացնում է  է պրոֆեսոր Էլբակյանի կենսագրությունը, նրա անցած ուղին և ներկա աշխատանքային գործունեությունն ու փորձը:

Նիդեռլանդների կրթության հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը տարբեր  անվանակարգերում փառատոնին առաջադրել էր տարվա լավագույն  ՈՒսման վարպետների թեկնածությունները: Հատկանշական է, որ այդ կոչմանը կարող էին արժանանալ նրանք, ովքեր իրենց բնագավառներում լավ մասնագետներ լինելուց  զատ, ջանքեր են ներդնում ուրիշներին էլ սովորեցնելու, օգնելու առաջացած խնդիրները լուծելուն, խոչընդոտները հաղթահարելուն, ինչպես նաև  նախանձախնդրորեն շարունակում են   սովորել ու սովորեցնել կյանքի  նորարարություններն ու հմտությունները՝ դրանք հասանելի դարձնելով հետաքրքրվածներին:

Martun ElbakyanՆիդեռլանդներից  Եվրախորհրդարանի պատգամավոր,   ծրագրի նախագահ Վիմ վան դը Քամպը պատվավոր կոչումների հավաստագրեր ու ծաղկեփնջեր   հանձնեց   «ՈՒսման վարպետ»  ճանաչված   հինգ  ընտրյալներին։ Մարտուն Էլբակյանը նաև  «ՈՒրարտու» հայ-նիդեռլանդական բարեկամության ընկերության նախագահն է:

Օրերս Հերթոգենբոս քաղաքի կենտրոնական գրադարանում անցկացված կրթական հարցերին նվիրված միջոցառման  ժամանակ  Հերթոգենբոսի քաղաքային վարչության անդամ Հաուբ վան Օլդենը նույնպես շնորհավորել և դրվատանքի խոսքեր է ուղղել Մարտուն Էլբակյանին՝ նշելով,   որ   նրան շնորհված մրցանակը պատվաբեր է Հերթոգենբոս քաղաքի համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնական  անչափ  կարևոր այս ծրագրերը  խրախուսվում են մի շարք տեղական և եվրոպական կրթական և ինֆորմացիոն կառույցների կողմից: Դրանց թվում են Նիդեռլանդների կրթության մշտական հանձնաժողովը, Կրթության և ուսման եվրոպական նորարարական ցանցը (EBSN), Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան (EAEA), Կրթության և կադրերի պատրաստման համաեվրոպական ցանցը, Եվրոպական քաղաքացիական հասարակության «Սովորել ողջ կյանքի համար» ուսումնական հարթակը:

Նիդեռլանդական Օրագիր

Աշոտ Կնյազյան

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
4. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
5. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
6. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
7. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
8. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: