ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին. Քոչարյանն արդեն կալանավորվել է, Խաչատուրովը՝ գրավի դիմաց ազատվել

27 հուլիսի, 2018 | 10:32

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: Քիչ առաջ դատավորը վերադարձել է և հրապարակել որոշումը: Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը բավարարեց։

Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը, և՛ նրան կալանավորելու որոշումը «բացարձակապես ապօրինի են», հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ինչպես գիտեք, երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ե՛վ գործը, և՛ կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: Սա այն է, ինչ վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա: Սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում, որևէ իրավական հիմնավորում չունի», — ասաց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:

Նա ներկայացրեց Քոչարյանի երեք փաստաբաններին, որոնք ներկայացնում են գործի, դատական պրոցեսի մանրամասները:

Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ պաշտպանն առանձնազրույց է ունեցել Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:

Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից, ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամություն է հայտնում լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:

Ինչ վերաբերում է Խաչատուրովին, դատարանը թույլատրելի է ճանաչել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու համար գրավ կիրառելը։ Գրավի չափը՝ 5 մլն․ դրամ է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։


Առնչվող նյութեր
1. Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել եւ հրավիրել է մամուլի ասուլիս
2. Ռոբերտ Քոչարյանը կալանված է, Խաչատուրը ազատ է՝ գրավի դիմաց
3. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԷՅՖՈՐԻԱՆ ԲԱՔՎՈՒՄ ԱՆՀԻՄՆ Է
4. Բակո Սահակյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպում Ստեփանակերտում
5. Քոչարյանը չի պատրաստվում հանդիպել Սերժ Սարգսյանին
6. Ռոբերտ Քոչարյան.Ապատիայի աստիճանը հայկական հասարակությունում շատ բարձր է
7. Ռոբերտ Քոչարյանը քննադատել է Սերժ Սարգսյանին եւ խորհուրդներ տվել
8. Ռոբերտ Քոչարյան. «Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ»
9. Տիգրան Սարգսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին
10. Ռոբերտ Քոչարյան. Պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: