ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարվեց Հովհաննես Այվազովսկու հոբելյանին նվիրված գեղաթերթիկը

07 նոյեմբերի, 2017 | 11:21

Երևանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել  «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը» թեմայով 5 նամականիշով մեկ գեղաթերթիկի մարման արարողությանը։

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 
Շրջանառության մեջ դրվող գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը:

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը 2017 թվականին բավական ուշադիր է եղել մշակութային թեմաների նկատմամբ. մարվել և շրջանառության են դրվել նաև ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» փոստային բացիկը, «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը», «Մեծանուն հայեր. Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակը» նամականիշերը։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը
3. Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
4. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»
5. Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսի «աստղային» կտավը՝ «Քաոսը», արդեն ճանապարհին է
6. Շուտով. ՕՐԵՐ-ի բացառիկ համարը՝ նվիրված Այվազովսկու 200 ամյակին
7. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը և Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2016-2017թթ. օրացույցի մեջ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: