ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը կրկին Երեւանում է

28 օգոստոսի, 2017 | 12:23

Հայաստանի արտգործնախարարը եւ սփյուռքի նախարարն ընդունել են  Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանին

 Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» նորաձևության տան տնօրեն Դիդիե Փարակյանին և նրա ընտանիքի անդամներին:

Նախարարը բարձր գնահատեց եվրոպական երկրներում Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելուն ուղղված Մարսելի հայազգի փոխքաղաքապետի ջանքերը: Գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի բուժհիմնարկներին բժշկական սարքավորումներ տրամադրելու Փարակյանի նախաձեռնությունը և աջակցությունը, որի շնորհիվ Ֆրանսիայի Կարմիր Խաչի կողմից Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրված գումարներով Գեղարքունիքի մարզում շուրջ 500 կանայք  հետազոտվեցին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը Դիդիե Փարակյանին հանձնեց «Մխիթար Գոշ» մեդալը, որը Հանրապետության Նախագահը նրան շնորհել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

«Մեծ հպարտություն է Սփյուռքում Ձեզ նման հայրենակից ունենալը: Դուք հաջողակ քաղաքական գործիչ եք, գործարար, լավ հայ, լավ զավակ, հայր և ամուսին: Վերջին տարիներին Դուք ակտիվացրել եք կապերը Հայրենիքի հետ, – նշեց Սփյուռքի նախարարը՝ հավելելով,- Ձեր հովանավորությամբ վերանորոգվում է նաև Թալինի շրջանի Դավթաշեն գյուղի հանրակրթական դպրոցը: Բարձր գնահատելով Ձեր գործունեությունը՝ Հանրապետության նախագահը Ձեզ պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայում հայազգի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց, որ կրկնակի ուրախ է մեդալը ստանալ նախարար Հրանուշ Հակոբյանի ձեռքից:

«Այս մեդալը նվիրում եմ իմ ընտանիքին, նախևառաջ՝ մայրիկիս, կնոջս և քրոջս, ապա՝ հայրիկիս, զավակներիս և Սփյուռքի ողջ հայությանը: Մենք շնորհակալ ենք Ձեզ և Ձեր նախարարությանը այն մեծածավալ աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայրենիք-Սփյուռք կապերն առավել մերձեցնելու ուղղությամբ: Շուտով երեխաներս նույնպես կդառնան 14 տարեկան և հուսով եմ՝ նրանք էլ կմասնակցեն հիասքանչ «Արի տուն» ծրագրին», – ընդգծեց Դիդիե Փարակյանը:

Մարսելի փոխքաղաքապետը նշեց, որ Սփյուռքը ուժ է Հայրենիքի համար, որն իր էներգիան ստանում է միայն Հայաստանից: «Ամեն անգամ մենք գալիս ենք Հայաստան՝ նախևառաջ մեր նախնիների հողից լիցքավորվելու, ուժ ստանալու համար, այստեղ հրաշագեղ հայերենը սովորելու և մեր զավակներին փոխանցելու համար»,- ասաց Դիդիե Փարակյանը:

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նունյպես  ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանին:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում:

Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվեց Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնակացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։

ՀՀ սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարություններ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
3. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
4. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
5. Ֆրանսահայ դերասանուհի Հերմինե Ղարագյոզյանը Ֆեբիոֆեստում. չեխական երկու ֆիլմի պրեմիերա
6. Անժելա Սահակյանի ,,Ճշմարտության պարտադրանքով,, թուրքերեն գրքի շնորհանդեսը Երեւանում
7. Կռիլով, Չարենց և Մարգարեն (Զորանամակ). Յովել Շնորհօքեանի արձագանքը Փարիզից՝ Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին
8. 63 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանասահայ բեմադրիչ Ալէն Պէրպէրեանը
9. Ֆրանսիական Նանսիի նորաստեղծ հայ համայնքը. Պատմում է համայնքի հիմնադիր-նախագահ Արթուր Ավետյանը
10. ՖՐԱՆՍԻԱ. Նոր ազգային ժողովը պիտի ունենայ չորս հայ երեսփոխան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: