ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում Շառլ Ազնավուրին- Հունիսի 17-23-ը Մարսելում կայացավ Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը

25 հունիսի, 2013 | 08:04

ՄԱՐՍԵԼ- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 17–23-ը Մարսելում կայացավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»  որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: Այն անցկացվեց Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Մարսել քաղաքում: Միջոցառումներն իրականացվեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի,Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի մասնակցությամբ և Մարսելի քաղաքապետարանի հովանավորությամբ: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթի» անցկացմանն աջակցել են Ֆրանսիայի տասնյակից ավելի հայկական կազմակերպություններ, ֆրանսիական և հայկական լրատվամիջոցներ:

Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց նաև Ֆրանսիական երիտասարդների միության /ԺԱՖ-ի/ երգի և պարի խմբերի համերգին: Համերգի ավարտին տիկին Հակոբյանը հանդես եկավ ելույթով և ընդգծեց հայապահպանության հարցում սփյուռքի մշակութային կենտրոնների գործունեության կարևորությունը: Նախարարը մայրենի լեզվի պահպանման ու տարածման, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներ շնորհեց Ֆրանսահայ երիտասարդների միության ուսուցիչներ Էմմա Մարտիրոսյանին, Միքայել Վեմյանին և Մարիոն Շամասյանին: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Շառլ Ազնավուրին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու, ինչպես նաև նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով և նահանգի հուշամեդալով պարգևատրելու արարողությանը: Պարոն Գոդենը նշեց, որ Մարսելի պատվավոր քաղաքացու կոչումը վերջին անգամ շնորհվել է 1947 թվականին: Միջոցառմանը մասնակցում էին հայ և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Արարողությանը հաջորդեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին կազմակերպված ճաշկերույթը:

Տիկին Հակոբյանը «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» ընթացքում մասնակցեց նաև ֆրանսահայ մեծանուն ռեժիսոր Անրի Վերնոյի հրապարակի բացման արարողությանը, որին ներկա էին Վերնոյի չորս երեխաները: Հյուրերի թվում էին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, փոխքաղաքապետեր Դիդիե Պարակյանը, Ռոլան Բլումը և Դանիել Հերմանը, Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, ֆրանսահայ քաղաքական և հասարակական գործիչներ: Նրանք բարձր գնահատեցին Անրի Վերնոյի ունեցած ներդրումը համաշխարհային կինեմատոգրաֆիայում:

Անրի Վերնոյն ստեղծել է այնպիսի գործեր, որոնք տասնյակ տարիներ գրավում են հանդիսատեսին և չեն կորցնում իրենց արդիականությունը: Ներկաները հույս հայտնեցին, որ այս միջոցառումը օրինակ կծառայի աշխարհի տարբեր երկրներում կայացած մեր հայրենակիցներին մեծարելու, հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու համար:

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ազնավուրը տոնում է 94-ամյակը. շնորհավորանքներ Հայաստանի նախագահից ու վարչապետից
2. ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
3. Մենք մեր թիմով արեցինք այն, ինչ հնարավոր էր և ինչ կարող էինք. Հրանուշ Հակոբյան
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
5. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
6. Շառլ Ազնավուրը կրկին Պրահայում մարտի 16-ին
7. Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
8. Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում
9. Ազնավուրի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ելույթները Ժնեւի հանդիսությանը
10. Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: