ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարսելի «Լոնշան» պալատի 18-րդ ավանդական փառատոնն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

21 մայիսի, 2015 | 07:33

marsel tsaratunk 4626_hqՄայիսի 17-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, որպես խաղաղության խորհրդանիշ, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատմական «Լոնշան» (Le Palais Longchamp) պալատի այգում` 18-րդ ավանդական փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ Մարսելի քաղաքապետարանի կողմից տրամադրված ձիթենու՝ «Եղբայրության ծառ»-ի ծառատունկի արարողությունը` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Մարսելի ֆրանսիահայ պատանի սկաուտների մասնակցությամբ:

«Լոնգշամ» պալատի 18-րդ փառատոնը կազմակերպվել էր Մարսելի քաղաքապետարանի և 4-5-րդ շրջանների քաղաքապետարանի կողմից և հարուստ էր բազմաբովանդակ մշակութային միջոցառումներով՝ գրականություն, պոեզիա, գեղանկարչություն, երաժշտություն, երգ, պար, նորաձևություն, մանկական ատելյե և այլն: Փառատոնին մասնակցում են ավելի քան 200 ֆրանսիական կազմակերպություններ: Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Հայաստան»` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին շրջանի սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և այս խորհրդանշական ծառատունկը ամբողջ տարվա ընթացքում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներից հերթականն է:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին, փառատոնի կազմակերպիչներին, անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացման շրջանակներում:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում:


Առնչվող նյութեր
1. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
3. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
4. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
5. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: