ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարսելը՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

27 հունիսի, 2013 | 11:43

ՄԱՐՍԵԼ- Ինչպես արդեն տեղեկացրել էինք,2013 թ-ի հունիսի 17-ից 23 ը ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացավ «ՖՐԱՆՍ – ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈւԹՅԱՆ» շաբաթը, որի շրջանակում անցկացվեցին մի շարք միջոցառումներ։ Ստորեւ ներկայացնում ենք Ուրարտու Հայ-չեխական ընկերությունից ստացված թղթակցությունը։

Նախ թվարկենք միջոցառումները`

1.Անրի Վեռնոյի ցուցահանդեսի բացումը, աշխարհահռչակ դերասաններ Օմար Շերիֆի Կլաուդիա Կարդինալեի և այլոց մասնակցությամբ:

2.Արցախ, Լոռի, Գեղարքունիք մարզերի այսօրվա տնտեսական պոտենցիալը, տուրիզմի զարգացման և Եվրոմիության երկրների հետ համագործակցության հեռանկարները թեմայով, որին մասնակցում էին. ա/Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բ/Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, գ/ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։

3.Նորաձևության և ոճաբանության երեկո, որտեղ ներկայացվեցին երիտասարդ ոճաբանների աշխատանքները, Նաիրա Սարգսյանի և Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի հարուստ հավաքածուն:

4.Շանսոնի արքա Շառլ Ազնավուրի մեծարման երեկո, որտեղ Ազնավուրը պարգևատրվեց. Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից- Ֆրանսիայի Սենատի Մեդալով, իսկ Նահանգապետ Միշել Վոզելի կողմից – Նահանգի Պատվավոր Մեդալով։ Այնուհետև մեծ շուքով Շառլ Ազնավուրին տրվեց Մարսելի Պատվավոր քաղաքացու կոչում։

5.Տեղի ունեցավ Անրի Վեռնոյի անվան հրապարակի բացման արարողություն:

6.Մասնակիցները այցելեցին Խաչքարի և Ցեղասպանության հուշարձաններին, Մարսելի Հայ Առաքելական եկեղեցում ներկա գտնվեցին Սուրբ պատարագին, դիտեցին «Նժդեհ» ֆիլմը՝ Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Միջոցառումներն ավարտվեցին քաղաքապետարանի հրապարակում կազմակերպված հայկական խոհանոցի հյուրասիրությամբ:

Միջոցառումների օրակարգում էր նաև «Հայկական Առևտրի Ցանց» -ի համաժողովը, որն անցկացվեց հունիսի 20-23 ը, Մարսելի բիզնես կենտրոնում: Քննարկվեց համաշխարային տնտեսական վիճակը։ Դրան համարժեք գործառույթներ իրականացնելու նպատակով, կազմակերպության նախագահ Վահրամ Փիրջանյանը հրավիրել էր Ռումինիայի արդյունաբերության նախարար Վարուժան Ոսկանյանին, որը մի շարք առաջավոր երկրների փորձի հիման վրա ներկայացրեց Հայկական Առևտրի Ցանց –ի և Հայ գործարարների համագործակցության կարեւորությունը Հայաստանի համար, համաշխարային տնտեսության շրջանակներում:

Համաժողովին հրավիրված էին նաև Լոռու և Գեղարքունիքի մարզպետները, որոնք համառոտ կերպով ներկայացրին իրենց մարզերի ներկա տնտեսական վիճակը և հետագա զարգացման ծրագրերը և կոչ արեցին Եվրոպայի հայ գործարարներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել զարգացման ծրագրերի իրականացման գործին, երաշխավորելով արդար և հավասար գործունեության դաշտ:

«Սինոփսիս» բարձր տեխնոլոգիաների կազմակերպության ղեկավար Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց համաշխարհային շուկայում իրենց ձեռքբերումները և առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ, որպեսզի ստեղծված նոր աշխատատեղերի շնորհիվ, երիտասարդ որակյալ մասնագետները չմեկնեն Հայաստանից,այլ մնան և օգտակար լինեն մեր երկրի զարգացման գործին:

«Կոտայք» գարեջրի-հյութերի գործարանի սեփականատեր Ա. Բաղդասարյանը խոսեց արտադրության նորանոր ձեռքբերումների մասին և առաջարկեց համագործակցել Եվրոպայի երկրների հետ, որը կնպաստի ընդլայնելու արտադրությունը և ստեղծելու նոր աշխատատեղեր:

Համաժողովի ընթացքում իր անգնահատելի ելույթներով հանդես եկավ, պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրված  ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը, որը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության և անձամբ նախագահի պատրաստակամությունը, Հայկական Առևտրի Ցանց-ի շրջանակներում, Հայաստան-Սփյուռք համագործակցության վերաբերյալ: Նախարարուհու համոզիչ խոսքերում հաստատուն էին Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագրերը, որի շրջանակներում անժխտելի են ձեռքբերված հաջողությունները, որը և հիմք է ծառայում հետագա ծրագրերի իրականացման համար: Տիկին նախարարուհու ամենօրյա ելույթները, կարծես մի յուրահատուկ հաշվետվություն էր սփյուռքի կազմակերպությունների և ողջ հայության առաջ և միևնույն ժամանակ որպես լավագույն օրինակ, անմնացորդ աշխատանքի և ծրագրերի կատարման գործում, որն անարդյունք չի մնում և նպաստում է ՀՀ հզորացմանը:

Ոչ միայն որպես նախարարուհի,այլ որպես նաև ՀՀ քաղաքացի, որպես Հայ, Հրանուշ Հակոբյանը Եվրոպայի հայությանը կոչ արեց անտարբերություն չցուցաբերել և անկախ քաղաքական հայացքներից, ձեռք մեկնել Սիրիայում բնակվեղ հայությանը, մեր եղբայրներին և քույրերին, որոնք իրենց մեծ ներդրումն ունեն ՀՀ և Արցախի անկախության գործում:

Միջոցառմանը, պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև «Փյունիկ» բարեգործական կազմակերպության նախագահ Գաբրիել Ջամբարջին, ով մեծ ներդրում ունի Սիրիայի հայության օգնության գործում:

Ներկա էր նաև Բեյրութահայ գործարար Մասես Հերկելյանը, որը կազմակերպել էր նկարների բարեգործական ցուցահանդես –վաճառք, ողջ հասույթը փոխանցելուվ Սիրիահայության օգնության ֆոնդին: Միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Միջոցառումների առանցքային գործառույթներից էր նաև Եվրոպայի Հայկական համայքների և կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը, որին մասնակցելու էին եկել Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրիայի Դանիայի, Ռուսաստանի, Լիտվիայի, Արգենտինայի ներկայացուցիչները:

Ինչպես նշեցինք Չեխիայից մասնակցում էր «ՈւՐԱՐՏՈւ» Հայ-Չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, որն ակտիվ մասնակցություն ունեցավ ինչպես Հայկական Առևտրի Ցանց-ի համաժողովին, որտեղ ներկայացրեց Չեխիայում հայկական կազմակերպությունների ձեռքբերումներն ու հաջողությունները, այնպես էլ Եվրոպայի Հայկական համայքների և կազմակերպությունների համաժաղովին, որտեղ ներկայացրեց վերջին տարիներին, նորաստեղծ ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդունքում արձանագրված արդյունավետ առաջընթացը, մատնանշելով ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սփյուռքի նախարարության դերն ու կարեւորությունը տարածաշրջանի համար, Հայաստան-Սփյուռք համագործակցության ակտիվացման գործում արդի մարտահրավերներին որպես միասնական ուժ դիմակայելու նպատակով:

Մարսելյան միջոցառման կազմակերպման ողջ գործառույթը վստահված էր Սփյուռքի նախարարության երիտասարդ աշխատող, Եվրոպական վարչության պետ Հրաչյա Ասլանյանին:

Ֆրանս-Հայկական գերազանցության շաբաթվա միջոցառումների մարսելյան գլխավոր համեմունքը ապահովում էր միջոցառման նախաձեռնող, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը, որը բացի միջոցառումներին ակտիվ մասնակցելուց, իր տարեց ծնողների, կնոջ և հարազատների հետ միասին, ողջ պատվիրակությանը հյուրնկալեց իր առանձնատանը:

Մարսելը որպես 2013 թ-ի մշակույթի մայրաքաղաք, մեկ շաբաթով դարձավ հայկական, որտեղ քաղաքապետարանի հրապարակում Դիջեյների փառատոնին ներկա բոլոր ազգերը պարում էին քոչարի:

Ողջ շաբաթվա ընդացքում Անրի Վեռնոյի ցուցասրահից Մարսելի ռադիո-հեռուստատեսությունը ժամանակ-առ-ժամանակ, ուղիղ եթերով ներկայացնում էր հայկական պատվիրակության հարցազրույցները, ելույթներն ու ցուցադրությունները հեղինակավոր հաղորդավար, միջոցառման կազմակերպիչ Ռիչարդ Ֆինդիկյանի ուղեկցությամբ:

Տաթեւիկ Սարգսյան, Մարսել-Յիհլավա

Ուրարտու Հայ-չեխական ընկեություն

Լուսանկարները՝ հեղինակի

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
2. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
3. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
4. Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
5. Հայաստանի եվրոպական հյուպատոսների հավաք Վիեննայում
6. Չեխահայ նկարիչ Հովիկ Մուրադյանը Չինական եւ Եվրոպական Արվեստի առաջին բիենալեում
7. Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը կրկին Երեւանում է
8. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների եւ Է. Նալբանդյանի հանդիպումը Փարիզում
9. Եվրոպայում Հայաստանի դեսպանների հավաք Փարիզում
10. Չեխ ականավոր փորագրիչ Կարել Զեմանի արվեստը Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: