ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

13 հուլիսի, 2018 | 21:53

,,Ոսկե Ծիրան,, միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ցուցադրվեց Սլովենիա-Իտալիա համատեղ արտադրության ,,Իվան,, ֆիլմը, որը մեծ ազդեցություն ունեցավ հանդիսականների վրա։ Եվ դրա պատճառը ոչ միայն ֆիլմի սցենարն էր կամ  բեմադրիչ Յանեզ Բուրգերի գտած հետաքրքիր լուծումները, այլ նախեւառաջ գլխավոր դերակատարուհու՝ Մարուշա Մայերի աննկարագրելի ազդեցիկ խաղը։

Դեռատի Մառան երեխա է ունենում գործարար Ռոքիից, անունը դնում է Իվան, բայց տղամարդը ոչ միայն տեր չի կանգնում իր երեխային, այլեւ իր կնոջ հրահանգով դաժանորեն ծեծում են աղջկան եւ զրկում վարձու բնակարանից։ Ստիպված նա ապրում է սոցիալական ծառայության հատկացրած սենյակում, բայց կրկին հայտնվում է Ռոքին եւ նրան ու երեխային  երկրից տանում մեքենայով՝ արտասահմանյան բանկից իր գումարները հանելու նպատակով։ Աղջիկը հասկանում է, որ դարձել է սիրած մարդու մութ գործերի պատանդը, եւ նախընտրում է երեխային փրկել նոր արկածներից եւ փախչել։

Մարուշայի կարծիքով, այս ֆիլմն անցնում է ազգային սահմանները, եւ կարող է ցուցարվել տարբեր երկրներում։ Այն նվիրված է մայրությանը, սիրուն եւ կյանքի սկզբին։ Նրա ասելով,  այդ դերում հանդես գալը շատ դժվար էր, բարդ էր, բայց միաժամանակ շատ գեղեցիկ։

Պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցին, Մարուշան նշեց, որ ինքը դեռեւս մայր չի դարձել, ուստի թե ծննդաբերության տեսարանների, եւ թե երեխային պահելու համար, ինքը տասնյակ կանանց հետ է հանդիպել, շատ դռներ է բացել, նույնիսկ ներկա է գտնվել ծննդաբերությունների, որպեսզի լիակատար պատկերացում կազմի։ Ամեն մի կին իր յուրահատուկ պատմությունն է ունեցել։ Հետեւաբար մտնելով իր դերի մեջ, նա ներկայացրել է այդ պատմությունը։ Արդյո՞ք համամիտ է իր հերոսուհու որոշումներին հարցերին, դերասանուհին պատասխանեց, որ թեեւ ինքը իրականում նման  չէ այդ կերպարին, սակայն հավանում է Մառայի վայրի, բուռն լինելը եւ մինչեւ վերջ գնալու կարողությունը։

Ի դեպ , Մայերի ասելով բեմադրիչ Բուրգերը այս ֆիլմը նախաձեռնել է իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, երբ ամիսներ անց հասկացել է, թե ինչ խնդիրներ են կապված երեխայի հետ։

Ֆիլմն աննախադեպ հաջողություն է ունեցել Սլովենիայում, մասնակցել է բազմաթիվ փառատոնների, արժանացել է յոթ լավագույն մրցանակի, այդ թվում՝ Հանդիսատեսի մեծ մրցանակին։ Դերասանուհին ասելով, քանի որ կինոշուկան  Սլովենիայում փոքր է, դերասանները հիմնականում աշխատում են թատրոնում, ինչպես ինքը։

Երկու շաբաթ հետո նկարահանվելու է նոր ֆիլմում։

Հայաստանում առաջին անգամ է, եւ շատ էր լսել իր ընկերներից, ովքեր Հայաստանից վերադարձել էին միայն դրական տպավորություններով, որ բնությունը գեղեցիկ է։ ,,Հույս ունեմ, որ ես էլ կվերադառնամ նման տպավորություններով,,- ասաց դերասանուհին։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
10. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: