ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո Վիլնյուսում

11 փետրվարի, 2017 | 12:53

ՎԻԼՆՈՒՅՍ.- Փետրվարի 9-ին Լիտվայի գրողների միությունում տեղի ունեցավ լիտվացի գրող, բանաստեղծ, հայագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին մասնակցում էին հայ և լիտվացի ականավոր մտավորականներ, գիտնականներ, լրագրողներ։

litva marite

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Մարիտե Կոնտրիմայտեի կյանքին և գործունեությանը։

Ելույթ ունեցան Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի գրողների միության նախագահ Անտանաս Յոնինասը, Լիտվայի լրագրողների ընկերության նախագահ Գրաժինա Պետրոշիենեն, անվանի գրող Վահագն Գրիգորյանը և այլք։

Իր ելույթում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ նշանավոր հայագետի բացառիկ գործունեությանը` մասնավորապես նշելով. «Հաճախ մենք ասում ենք, թե որքան ժամանակ հիշում ենք անձին, այդքան էլ նա ողջ է համարվում։ Մարիտեի պարագայում, նա մշտապես ողջ կմնա հայերիս հոգում և սրտում՝ մեր ժամանակակից պատմության և մշակույթի մեջ անջնջելի հետք թողնելու համար։ Նա ողջ կհամարվի Լիտվայում, քանի որ բազմաթիվ արժեքավոր գրական աշխատություններ է ժառանգություն թողել։ Նա կշարունակի համարվել՝ որպես Հայաստան-Լիտվա ջերմ բարեկամության հրաշալի խորհրդանիշ։ Հայաստանի հետ իր կապը Մարիտեն հավերժացրել է՝ Արցախում ազատ և անկախ ապրելու հայերի իրավունքին աջակցելու միջոցով։ Նա աջակցել է հայերին՝ տեսնելով մի ժողովրդի բազմաթիվ ճնշումների ներքո մղած պայքարը՝ հանուն ազատության և անկախության»։

litva marite 2017ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև 1988թ. երկրաշարժից հետո տուժածներին մեծ օգնություն ցուցաբերելու հարցում Մարիտե Կոնտրիմայտեի ունեցած դերին։ Դեսպանը կարևորեց 2005թ. Լիտվայի Սեյմասի (խորհդարան) կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նշանավոր հայագետի ունեցած դերակատարությունը։

Դեսպանը Մարիտե Կոնտրիմայտեի ընտանիքին նվիրեց նրա վերջին լուսանկարներից մեկը`Տաթև Մնացականյանի հեղինակությամբ, որն իրականացվել էր Հայաստան-Լիտվա մշակութային երկխոսություն ծրագրի շրջանակներում և ներկայացվել տարբեր ցուցահանդեսներում։

Հուշ-երեկոն իրենց ելույթներով եզրափակեցին հայագետի ամուսինը՝ լիտվահայ ականավոր գործիչ Ռուսլան Հարությունյանը և դուստրը՝ Վեգա Հարությունյանը։

Տեղեկանք։ Մարիտե Կոնտրիմայտեն (1947-2016) եղել է Լիտվայի «Սայուդիս» շարժման անդամ, 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Լիտվայից օգնության կազմակերպման նախաձեռնողներից, Լեռնային Ղարաբաղի շարժման, Լիտվայի և Հայաստանի անկախացման, Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ու հայ և լիտվացի ժողովուրդների բարեկամության խորացման եռանդուն պաշտպան։
Նա լիտվերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Սերո Խանզադյանի, Գևորգ Էմինի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և այլոց ստեղծագործություններից։

Լուսանկարները՝ ՀՀ դեսպանության եւ Տաթեւ Մնացականյանի

ՕՐԵՐ
litva mariete tigran mkrtchianlitva marite 2017 ruslan


Առնչվող նյութեր
1. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
2. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
5. Բալթյան հայերի միության հայտարարությունը
6. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
7. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
8. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
9. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը
10. Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: