ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարիաննա Շիրինյանի ու ,,Նոր անուններ,,ի փայլուն համերգը Կոպենհագենի ՄԱԿ-ի ավանում

26 սեպտեմբերի, 2013 | 14:53

nor aunner 2ԿՈՊԵՆՀԱԳԵՆ- Դանիայում Հայաստանի դեսպանության և Դանիայում ՄԱԿ-ի գրասենյակի համատեղ ջանքերով սեպտեմբերի 25-ի երեկոյան Կոպենահագենի ՄԱԿ ի գրասենյակի ավանում տեղի ունեցավ դասական և ազգային երաժշտության մի բացառիկ համերգ`մասնակցությամբ հայաստանյան հայտնի ‚‚Նոր անուններ‚‚ տաղանդավոր երեխաների խմբի և հատուկ հյուր` դանիաբնակ վիրտուոզ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի։ Երաժիշտները ներկայացրին հայ, ռուս, գերմանացի, ֆրանսիացի և լեհ երգահանների գործերը‚ այդ թվում`Ֆրանց Լիստի‚ Սերգեյ Պրոկոֆեւի‚ Կոմիտասի‚ Էդվարդ Գրիգի‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Արամ Խաչատրյանի եւ այլոց։

dania hamerg govazddania despanutuin nor anunnerՀամերգից առաջ ‚‚Նոր անուններ‚‚ի անդամները հյուրընկալվեցին Կոպենհագենում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում` խմբի ղեկավար Սիլվա Մեքինյանի գլխավորությամբ։ Հայաստանից ժամանած հյուրերին ընդունեց ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը։

HAMERG NOR ANUNNERԴանիայում Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել բոլորին` աջակցության և մասնակցության համար։ ,,Առավել քան շնորհակալ ենք Հայաստան երկրի մշակութային դեսպաններին` Դմիտրի Իշխանովին և Հռիփսիմե Աղախանյանին (դաշնակահարներ), Սոնա Արզումանյանին (ջութակահար), Հակոբ nor anunner 3Աթյանին (թավջութակահար), Էթերի Հովհաննիսյանին (քանոնահար), Սարգիս Դավթյանին (դուդուկահար) և սոպրանո երգչուհի Մանե Գալոյանին, ինչպես նաև` հայազգի հանրահայտ դաշնակահարուհի և դեսպանության մշտական ընկեր Մարիաննա Շիրինյանին, որոնք հիացրեցին բոլորին իրենց տաղանդով և կատարումներով: Հատուկ շնորհակալություն «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանին’’,- ասված է դեսպանության հաղորդագության մեջ։

Հիշեցնենք‚ որ ‚‚Նոր Անուններ‚‚ փառատոնային ծրագրի անդամները դեռ 2004 թվականի մայիսին ելույթ են ուենցել նաեւ Պրահայում։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Դանիայի խորհրդարանը ՚՚Հայոց ցեղասպանության մասին՚՚ բանաձեւով քննադատել է Թուրքիային՝ կոչ անելով վերացնել գրաքննությունը եւ բացել արխիվները
2. Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը Կոպենհագենում մասնակցեց ԼՂՀ անկախության 25 ամյակին նվիրված ընդունելությանը
3. Կոպենհագեն.Մարիա Յակոբսենի կողմից գրված 600-էջանոց օրագիրը կարևորագույն վկայություն է պատմաբանների համար
4. Նարէ Արղամանեանի անմոռանալի ելոյթը Դանիոյ Schumann-ի Փառատօնի ընթացքին
5. Դաշնակահարներ Նարե Արղամանյանը եւ Մարիաննա Շիրինյանը հանդես կգան Կոպենհագենի Շումանի փառատոնում
6. Կոպենհագենի հերալդիկային նվիրված միջազգային ցուցահանդեսին մասնակցել է նաեւ Հայաստանը
7. Հայտնի դիրիժոր, նարեկացիագետ Հայկ Ութիջյանի դասախոսությունը Կոպենհագենում
8. Կոմիտասյան պատարագը հնչեց Կոպենհագենում. ոգեկոչվեց 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը
9. Քեյթ Ղոյստայի «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գրքի շնորհանդեսը Դանիայում
10. ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում Նորվեգիայի Կրագերո քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: