ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը Հայաստանում թեման քննարկվեց Նյու Յորքում՝ ՀԲԸՄ 89-րդ համագումարում

Հայ եկեղեցու ,,Ասպետ,, շքանշան Պերճ Սեդրակյանին
29 հոկտեմբերի, 2016 | 22:20

agbu-talk-2016

 

ՆՅՈՒ-ՅՈՐՔ.- Հոկտեմբերի 27-29-ը Նյու Յորքում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ ՀԲԸՄ  89-րդ համագումարը։ Այս տարի լրացավ հայկական աշխարհի ամենամեծ բարեգործական կազմակերպության 110 ամյակը։

Համագումարի շրջանակներում լսվել է   ՀԲԸՄ նախագահ Պերժ Սեդրակյանի զեկույցը, նաեւ տրվել է ֆնանսական հաշվետվություն, կրթաթոշակների ծրագրերի մասին զեկույց, այնուհետեւ քննարկվել են տեղական եւ գլոբալ ծրագրերը։

Այս անգամ համագումարի շրջանակներում, ինչպես երկու տարի առաջ Հայաստանում անցկացված 88-րդ համագումարում, նույնպես անցկացվեցին թեմատիկ քննարկումներ՝ կապված մշակույթի եւ ինքնության խնդիրների, կրթության, մարդասիրական ծրագրերի, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ։ Ելույթներ են ունեցել Արտա Հարությունյանը, Սեդա Նազարյանը, Կարեն Փափազյանը եւ ալյք։

ՀԲԸՄ  Կենտրոնական վարչության անդամ Նուբար Աֆեյանը ներկայացրել է ՀԲԸՄ տեսլականը, իսկ Նիկոլաս Դավիթյանը եւ Արտա Աթամյանը  խոսել են երիտասարդության ապագայի եւ երիտասարդ պրոֆեսիոնալների հետ աշխատանքի մասին։

Առաջին անգամ ՀԲԸՄ քննարկումների շարքում մասնակիցները խոսել են Հայաստանում մարդու իրավունքների մասին։ Քննարկմանը մասնակցել է նաեւ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ Քննարկումը վարել է հայտնի լրագրող Լարա Սեդրակյանը։

Այսօր տեղի է ունեցել նաեւ կազմակերպության փակման նիստը։ Համագումարի մասնակիցները ներկա են եղել նաեւ ,,Հոգիս,, խմբի երաժշտական ներկայացմանը, որը կազմված էր Երեւանի  ՀԲԸՄ  Նորքի Հայորդաց տան 70 սաների աննախադեպ ելույթներից։

ՀԲԸՄ համագումարի շրջանակներում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն  ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին պարգեւատրեց Հայ առաքելական եկեղեցու Ասպետ շքանշանով։

ՕՐԵՐ ամսագիր

Լուսանկարները՝ Նիկոլաս Դավիթյանի, Հարութ Էկմանյանի, Նուբար Աֆեյանի, Հակոբ Վարդիվառյանի

perch-sedrakyan-veh

afeyan agbu-110-new-york agbu-110-new-york-2 hokis-ad

 

 


Առնչվող նյութեր
1. Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
2. Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են. Մնացականյան-Մայիլյան հանդիպում Երեւանում
3. Համայնքային գրադարանները փակվում են, գրքերի ճակատագիրը մնում է առկախ
4. Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը կբարձրացվի. Նիկոլ Փաշինյան
5. Մենք դատապարտված ենք սփյուռք ունենալու և նրանց խնդիրներով զբաղվելու. Սերգո Երիցյան
6. Սփիւռքի Համար Կարեւոր է Նախարարութիւն Ունենալը. Արամ Ա. Կաթողիկոս
7. ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի Նոր Տարվա ուղերձը
8. 2018-ը՝ Հայաստանի տարին . ,,Նոր Յառաջ,,ի վերլուծությունը
9. Ինչպես 2018-ը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ և ռազմավարական. Նիկոլ Փաշինյան
10. Մաղթում եմ, որ 2019 թվականը կրկին հայկական տարի լինի. Արմեն Սարգսյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: