ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարդու իրավունքների դատարանը մերժել է քննել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցը

19 հոկտեմբերի, 2017 | 13:45

The European Court of Human Rights- Architect : Richard Rogers Partnership

ԲՅՈՒՍԵԼ. –  Մարդու իրավունքների դատարանը մերժել է քննության ընդունել Սիսի կաթողիկոսությանը պատկան եկեղեցիների ու եկեղեցապատկան սեփականության վերադարձի մասին հայցը,  հայտնում է orer.eu կայքէջը։

Այս մասին այսօր Բրյուսելում` Եվրամիության նիստերի դահլիճում հայտարարեց Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոս Արամ Առաջինը  Եվրոպայի Հայ Դատի նախաձեռնությամբ անցկացվող եվրոպահայության չորրորդ համագումարի աշխատանքների երկրորդ օրը։

«Ինչպե՞ս կարող է մեկ դատավոր որոշում կայացնել քննության չառնել 900 էջանոց լրջագույն հայցը», իր վրդովմունքը հայտնեց Արամ Ա կաթողիկոսը։

Խնդիրն  այն է, որ Մարդու իրավունքների ստրասբուրգյան դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման է տվյալ պետությունում իրավական  բոլոր միջոցների սպառումը, իսկ Թուրքիայում հայցը դատական քննության չէր վերցվել։  Պարզաբանենք, որ Մարդու իրավունքների դատարանի այս որոշումն ամենևին չի նշանակում հայցի մերժում. հայցը քննության չընդունելու մասին է որոշումը, ինչը Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատրեանի բնորոշմամբ այս պահին պատասխանատվությունից  խուսափելու լավ պատրվակ է։

Ո՞ր է լինելու հաջորդ քայլը,-  ՕՐԵՐի (orer.eu) հարցին Յակոբ Տէր Խաչատրեանը նշեց, որ պայքարն անշուշտ շարունակվելու է։

Խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման  հայեցակետի շրջանակներում որոշում է կայացվել խնդիրը գրագետ կերպով տանել իրավական դաշտ, ինչն արդեն մի քանի տարի արվում է։ Այդ նպատակով այժմ Եվրոպայում աշխատանքներն է սկսել Արդարության ու Մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը։

Առավել մանրամասն` հաջորդիվ։

ՕՐԵՐ

orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: