ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարդասիրության ոլորտի առաջատարները ժամանում են Երեւան՝ մասնակցելու «ԱՎՐՈՐԱ» մրցանակաբաշխությանը

Առաջին «Ավրորա» մրցանակը շնորհելու է Ջորջ Քլունին
18 ապրիլի, 2016 | 06:20

yerevanԱպրիլի 22-ից մինչեւ 24-ը համաշխարհային մարդասիրական ասպարեզի մի շարք բացառիկ գործիչներ ժամանելու են Երեւան՝ մասնակցելու հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի շուրջ կազմակերպված քննարկումներին։ Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։

«Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մեծարանքի են արժանանալու այն բացառիկ ջանքերը, որ ներդրել են մրցանակի չորս գլխավոր հավակնորդներն ու նրանց առաջադրած կազմակերպությունները։

Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, մեկնարկելու է  Aurora Dialogues  մասնագիտական քննարկումների շարքը, որին մասնակցելու են մարդասիրության ոլորտի առաջատարներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, գիտնականներ եւ մի շարք նախկին պետական պաշտոնյաներ։ Նախատեսվում են հատուկ նիստեր, որտեղ քննարկվելու են փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության ասպարեզում կանանց՝ իբրեւ սոցիալական փոփոխության գործոնի դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

Քննարկումների ընթացքում կներկայացվեն «Ավրորա» մրցանակի համար անցկացված Humanitarian Index հետազոտության արդյունքները։ Սա բացառիկ հետազոտություն է, որն ուսումնասիրել է միջազգային հանրության պատկերացումները հումանիտար միջամտության արդյունավետության եւ ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաեւ այն շարժառիթները, որ ընկած են հանուն մարդասիրության կայացրած որոշումների հիմքում։

Կիրակի՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման եւ հիշատակի օրը, մասնակիցները կմիանան Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող ծաղկադրման ամենամյա արարողությանը։

Նույն օրվա երեկոյան «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի հաղթողին կշնորհի 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւը։ Ապա դափնեկիրը հարթակ կհրավիրի իր առաջադրած կազմակերպությանը կամ կազմակերպություններին՝ ստանալու 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը։

Բացի այդ, Ժուռնալիստների միջազգային կենտրոնը (ICFJ) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ կներկայացնի իր կողմից սահմանած «Սկզբունքային լրագրություն» մրցանակը, որը կոչված է ճանաչման արժանացնելու այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որոնք լրագրողը ցուցաբերել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում գտնվող վայրերից լրատվություն տրամադրելիս։

Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր։ Միջոցառումն ընթանալու է Հայաստանի տաղանդավոր կատարողների երաժշտական համարների ուղեկցությամբ։

Aurora Dialogues քննարկումների վերաբերյալ թարմ նորությունները եւ շաբաթվա ամփոփումը կտեղադրվեն 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի լրատվական կենտրոնի կայքում։


Առնչվող նյութեր
1. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
2. Երեւանում տեղի ունեցավ Aurora Dialogues ամենամյա քննարկումները` լուծումներ առաջարկելու աշխարհի հումանիտար մարտահրավերներին
3. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
4. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
5. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
6. Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
7. Դեկտեմբերի 4-5-ը Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ
8. Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
9. Ջորջ Քլունին 1 միլիոն դոլար է նվիրաբերում Աֆրիկայում պատերազմի դեմ պայքարին
10. Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: