ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարգարյան-Մքալիսթեր հանդիպում Եվրոպական խորհրդարանում

10 մարտի, 2017 | 21:20

ՀՀ դեսպան Մարգարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ

margaryan brussel

Մարտի 10-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ:

Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքի և ծրագրերի վերաբերյալ: Պարոն Մքալիսթերը կարևորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս Բրյուսել կայացած այցը և, մասնավորապես, ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը:

Զրուցակիցներն անրադարձան ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կարևորությանը: Այդ համատեքստում ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ Եվրոպական Խորհրդարանի դիտորդական առաքելությունը կմասնակցի ընտրությունների միջազգային դիտորդական աշխատանքներին:

Կողմերը քննարկեցին նաև միջխորհրդարանական հարաբերություններին և փոխայցելություններին առնչվող հարցեր:

Զրուցակցի խնդրանքով` ՀՀ դեսպանն անրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին, տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վերջին զարգացումների մասին:


Առնչվող նյութեր
1. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
2. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
3. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
4. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
5. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
6. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
7. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
8. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
9. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
10. Բելգիահայերը քննարկել են հայերնիքի հետ համագործակցության խնդիրները. տեսակապ սփյուռքի նախարարության հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
2.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
3.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
4.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
5.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
6.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
7.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
8.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
10.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: