ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՐԱՆԿԻՑԵՆ՝ «ԱՎՐՈՐԱՅԻ» ԴԱՓՆԵԿԻՐ. Քլունին հանձնեց մրցանակը՝ 1միլիոն 100 հազար դոլար

24 ապրիլի, 2016 | 19:34

aurora prize 2016 1Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում քիչ առաջ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։ Այս մասին հայտնում է auroraprize.com կայքէջը։

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց. «Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ  եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»։

YEREVAN, ARMENIA - APRIL 24: George Clooney, Co-Chair of the Selection Committee, honors Aurora Prize Laureate Marguerite Barankitse and finalists Syeda Ghulam Fatima, Father Bernard Kinvi and Dr. Tom Catena at the Aurora Prize ceremony on April 24, 2016 in Yerevan, Armenia. (Photo by Andreas Rentz/Getty Images for 100 Lives) *** Local Caption *** George Clooney

YEREVAN, ARMENIA – APRIL 24: George Clooney, Co-Chair of the Selection Committee, honors Aurora Prize Laureate Marguerite Barankitse and finalists Syeda Ghulam Fatima, Father Bernard Kinvi and Dr. Tom Catena at the Aurora Prize ceremony on April 24, 2016 in Yerevan, Armenia. (Photo by Andreas Rentz/Getty Images for 100 Lives) *** Local Caption *** George Clooney

Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

«Ես ընտրել եմ այս կազմակերպությունները, որովհետեւ նրանք աջակցում են ինձ եւ երբեք չեն լքում՝ նույնիսկ դժվարին ժամանակներում: Նրանք նույն սկզբունքն ունեն, ինչ ես եւ Մեզոն Շալոմը՝ կարեկցանք, բարյացակամություն, արժանապատվություն եւ մեծահոգություն»,- ասաց Բարանկիցեն:

aurora mrtsanak 2

«Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող  հալածանքների եւ անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ,- ասաց Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին եւ շարունակեց,- տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի  խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են եւ ովքեր  մեր աջակցության կարիքն ունեն»:

Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Photo_Marguerite BarankitseՀյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար  նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:Այս թեկնածուներն ընտրվել են 26 երկրների 168 առաջադրված թեկնածուներից։

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա են եղել նաեւ մարդասիրության ասպարեզի առաջատարներ եւ  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին եւ Վարդան Գրեգորյանը։

«Մրցանակի ընտրական փուլում մենք առնչվեցինք մարդկային ոգու տոկունության բացառիկ դրվագների եւ ծանոթացանք մեծ թվով ոգեշնչող անհատականությունների, որոնք հենց այս պահին աշխարհում ինչ-որ մի տեղ լրջագույն գործ են կատարում»,– ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող aznavur auroraհանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Մենք հպարտ ենք, որ պատիվ ենք ունեցել ճանաչման արժանացնելու Մարգարիտ Բարանկիցեին եւ աջակցելու անձամբ նրա կատարած մեծարժեք գործին։ Իր գործունեությամբ նա գալիս է ապացուցելու, թե ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ անհատը բազմաթիվ մարդկանց կյանքում»։

Իսկ մինչ այդ Լրագրողների միջազգային կենտրոնը եւ «Ավրորա» մրցանակի հիմնադիր «100 կյանք» նախաձեռնությունը հանձնեցին նաեւ «Սկզբունքային լրագրության» առաջին մրցանակը։ Այն հանձնվեց  New York Times օրաթերթի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին։ Նա մասնակավորապես բարձրաձայնել է «Իսլամական պետության» կողմից սեռական ստրկությունը ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելու մասին։

Մրցանակափաշխության արարողությանն ժամանակ հնչեց նաեւ  Արամ Խաչատրյանի Զանգերի սիմֆոնիայից մի հատված, որի ընթացքում ցուցադրվեցին ապրիլի սկզբին ադրբեջանական քառօրյա ագրեսիայի ժամանակ զոհված հայորդիների լուսանկարները։

hasmik papyanԱվելացնենք , որ «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը վարեցին համաշխարհային  օպերային արվեստի մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Վաշինգտոն Փոստ թերթի սյունակագիր, հայկական արմատներով Դեյվիթ Իգնատիուսը: Հասմիկ Պապյանը միջոցառման ընթացքում նաեւ կատարեց Բարսեղ Կանաչյանի ՕՐՈՐ-ը, իսկ ներկաներին ողջունեց աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը։ Երգչախումբը եւ օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ կատարեցին 1 միլիոն տպաքանակով վաճառված Ազնավուրի  ՙՔեզ համար Հայաստանր երգը։

 Շարլ Ազնավուրը  բեմից խոսեց հայերեն. «Կսպասեք, որ հայերեն ճառ պիտի ասեմ, բայց իմ հայերենը կիսակատար է: Ինչո՞ւ կիսակատար, որովհետեւ իմ ընտանեկան հայերեն ունեմ: Հայրիկս ախլցխացի էր, իսկ մայրիկս` թուրքահայերեն էր խոսում: Իսկ ես բեմի վրա հայերեն չեմ խոսում, բայց ֆրանսերեն էլ չեմ խոսում, անգլերեն էլ չեմ խոսում, երբ բերանս բացում եմ, ուրեմն` երգելու համար է»: Ապա շարունակեց ֆրանսերենով. «Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Ավրորա» մրցանակաբաշխությանը, որը որոշեց ստեղծել Հայաստանում մի հիմնադրամ, ինչը, կարծես, շարունակությունը լինի «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի: Այն Հայաստանի կառավարության հետ սկսեց աշխատել դեռեւս շատ երկար տարիներ առաջ: Եվ այն, կարծես, իմ երեխան լիներ, որովհետեւ ես շատ աշխատեցի եւ շատ ժամանակ տրամադրեցի դրա համար»: Եզրափակելով խոսքը`  Ազնավուրը անգլերեն ասաց. «Thank you very much»:

100Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց երկու տարի առաջ սկսված այս նախագծի բոլոր աջակիցներին ու մասնակիցներին։

Հաջորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թվականի ապրիլին։

Օրեր

ruben vardanyan mrtsanaki hantsnumclooni margaret

aurora dahlich aurora mrtsanak

YEREVAN, ARMENIA - APRIL 24: Aurora Prize for Awakening Humanity Laureate Marguerite Barankitse at the Aurora Prize Ceremony on April 24, 2016 in Yerevan, Armenia. (Photo by Andreas Rentz/Getty Images for 100 Lives) *** Local Caption *** Marguerite Barankitse

YEREVAN, ARMENIA – APRIL 24: Aurora Prize for Awakening Humanity Laureate Marguerite Barankitse at the Aurora Prize Ceremony on April 24, 2016 in Yerevan, Armenia. (Photo by Andreas Rentz/Getty Images for 100 Lives) *** Local Caption *** Marguerite Barankitse


Առնչվող նյութեր
1. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
2. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
3. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
4. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
5. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
6. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
7. «Ավրորան»՝ ողջ աշխարհում
8. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
9. Ջորջ Քլունին 1 միլիոն դոլար է նվիրաբերում Աֆրիկայում պատերազմի դեմ պայքարին
10. Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: