ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 օգոստոսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մատաղիսում՝ հանգստյան գոտի, Մարտակերտում՝ չրերի գործարան

09 օգոստոսի, 2017 | 06:16

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ խորհրդակցություն հրավիրելով այգեգործության թեմայով և ծանոթանալով նորաբաց չրերի գործարանի ու հանգստյան գոտու պայմաններին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը, նախ, Մարտակերտ քաղաքում, շրջանի պատասխանատուների և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Ա. Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով շրջանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց ոռոգումը պարտադիր կիրականացնեն կաթիլային եղանակով: «Այգեգործությամբ զբաղվող և, հատկապես, նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատները կառավարության կողմից կստանան աջակցություն՝ կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար: Մարտակերտի շրջանում նռան այգիների հիմնման մեծ ծրագիր ենք նախատեսում, և առկա ջրային պաշարները թույլ են տալիս միայն այս տարի տնկել մինչև 500 հա այգի: Հաջորդ տարվանից, ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար, պետական և բարեգործական միջոցներով ավելացնելու ենք արտեզյան ջրհորների քանակը»,- ասել է վարչապետը և հավելել, որ հաշվի առնելով աշխարհում առկա նռան մեծ պահանջարկը՝ կառավարությունն առաջիկայում աջակցելու է նաև վերամշակող գործարանների ստեղծմանը: Ա. Հարությունյանը խորհրդակցությունից հետո այցելել է Մարտակերտ քաղաքում գտնվող «Մարտակերտի բարիքներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության չրերի նորաբաց գործարան, որտեղ ծանոթացել է արդի տեխնոլոգիաներով զինված արտադրամասերի աշխատանքներին, արտադրվող տեսականուն և առաջիկա ծրագրերին: Պետական աջակցությամբ կառուցված գործարանում շուրջ 30 նոր աշխատատեղ է բացվել՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Այնուհետև Ա. Հարությունյանը ուղևորվել է շրջանի Մատաղիս համայնք, որտեղ ներկա է գտնվել Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի կողմից կառուցված հանգստյան գոտու բացման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը ծանոթացել է արդի պահանջներին համապատասխան կառուցված քոթեջների, ռեստորանի և մոտորանավակների ու ջրային ժամանցի այլ ծառայությունների պայմաններին: Կառավարության ղեկավարը կարևորել է նշված ներդրումային ծրագրերի իրականացումը հատկապես Մարտակերտի շրջանում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ապրիլյան պատերազմից հետո սկսված վերազարթոնքի առումով: «Խորհրդանշական եմ համարում այս երկու նախագծերի իրականացումը: Թե՛ Մարտակերտը և թե՛ Մատաղիսը ընդամենը մեկուկես տարի առաջ գտնվում էին հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ: Բայց այսօր, ի լուր աշխարհի, հայտարարում ենք, որ Մատաղիսում կարող է լավագույն հանգստյան գոտին լինել, իսկ Մարտակերտում՝ ժամանակակից գործարան»,- ասել է կառավարության ղեկավարը:


Առնչվող նյութեր
1. Արցախ. Թալիշը վերականգնվում է
2. Արցախում զոհվել է Արման Մովսիսյանը
3. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
4. «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է 9-ամյա Միշան. պատմում է Լիրա Քոչարյանը
5. Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանը ընտրեց հանրապետության նախագահ
6. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
7. Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել
8. Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք դարձավ
9. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել
10. «Ճիշտ է, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի…

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: