ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք

23 հունիսի, 2018 | 15:43

 ՄԱՍՏՐԻԽՏ, 23-ը հունիսի: Այսօր, սեփական նախաձեռնությամբ Մաստրիխտի «Անի» Հայ Համայնք և Սուրբ Կարապետ եկեղեցի այցելեց Մաստրիխտի Քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեն (Annemarie Penn-te Strake ):

Քաղաքապետը ծանոթացավ տեղի հայ համայնքի գործունեությանը, հանդիպեց և ելույթ ունեցավ նրանց առջև՝ բարձր գնահատելով հայ համայնքի դերը Մաստրիխտ քաղաքում:

,,Անի,, հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը հայկական հուշանվերներ, այդ թվում՝ հայկական խաչքարի մանրակերտ  հանձնեց բարձրաստիճան հյուրին:

Ջերմ ու անկեղծ զրույցից հետո հանդիպման մասնակիցները լուսանկարվեցին: Վերջում՝ բոլոր հյուրերը համտեսեցին հայկական խոհանոցի ուտեսներ:

Մաստրիխտի քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեին անչափ դուր եկան հայկական քաղցրավենիքները:

Նիդերլանդական օրագիր


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
3. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
4. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
5. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
6. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
7. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
8. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
9. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
10. Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: