ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մասնակցեք չեխ երեխաների օգնության հեռուստամարաթոնին՝ դեկտեմբերի 28-ին

Լուսանկարային ռեպորտաժ
16 դեկտեմբերի, 2014 | 21:14

Slon od Tomáše Kluse (1)ՕՐԵՐ- Դեկտեմբերի 28-ին ժամը 20.15 րոպեին Չեխական Պրիմա հեռուստաընկերությամբ  ուղիղ եթերում կհեռարձակվի ,,Սիրտ երեխաների համար,, բարեգործական համերգը, որն ուղիղ եթերում կվարեն Չեխիայի հայտնի դերասաններն ու երգիչները, հեռուստահաղորդավարները։ Բարեգործական համերգի ժամանակ հեռուստադիտողները կկարողանան գումարներ փոխանցել ,,Կյանք երեխաներին,, հիմնադրամին, որն արդեն 13 տարի շարունակ օգնում է ամենատարբեր ծանր հիվանդություններով տառապող երեխաներին։

Այս մասին նախագծի հեղինակները հայտարարեցին այսօրվա մամուլի ասուլիսում , որին հրավիրված էր նաեւ ,,Օրեր,, եվրոպական ամսագիրը։ Ծրագիրը եթեր կհեռարձակվի Պրահայի կենդանաբանական այգում տեղակայված տաղավարից եւ Գոյա համերգային դահլիճից։ crdce pro deti kostkova Գալա համերգին իրենց մասնակցությունն են բերել չեխական էստրադայի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Կարել Գոտտը,Պետր Կոլարը, Լուցիե Բիլան, Պավել Շպորցլը, Հանա Զագարովան, Բարա Բասիկովան, մոնիկա Աբսոլոնովան, Ֆելիքս Սլովաչեկը եւ այլք։ Ի դեպ, հիմնադրամի հիմնը՝ ,,Աշխարհը սիրում է երեխաներին,, երգը կկատարի չեխահայ համայնքի սիրված երգչուհի,  12 ամյա Դիանա Քալաշովան։ Իսկ նրան սաքսոֆոնով կնվագակցի հանրահայտ Ֆելիքս Սլովաչեկը։ Երգի բառերի հեղինակը հիմնադրամի նախագահ Աննա Ստրնդովան է, իսկ երաժշտության հեղինակը՝ Պավել Վացուլիկը։ 2015-ին նախատեսվում է նաեւ այս երգի տեսահոլովակի նկարահանումը։

diana kalashov  Դիանա Քալաշովան  արդեն երրորդ տարին է մասնակցում այս նախագծին, եւ անցյալ տարի նա մոտ 100 հազար կրոնի մանկական խաղալիքներ է բաժանել հիվանդ երեխաներին։ ,, Ինձ համար շատ հաճելի է, որ ինքս լինելով երեխա, կարողանում եմ օգնել իմ հասակակիցներին, իմ սիրտը նվիրելով նրանց,- ասում է մեզ հետ զրույցում Դիանան։

Դեկտեմբերի 21-ից ցանկացողները կարող են 30 կրոն փոխանցել  նաեւ 87777 հեռախոսահամարին՝ գրելով DMS SRDCEPRODETI. Նաեւ կարող են մասնակցել Aukro.cz կայքէջում անցկացվող աճուրդին, որտեղ վաճառվում են չեխական հայտնի դերասանների ու երգիչների կողմից ներկված փղերն ու առյուծները։ Օրինակ անցյալ տարի Կարել Գոտտի նկարազարդած կենդանին վաճառվել է 300 հազար կրոնով, իսկ Լուցիե Բիլայի կենդանին՝ 175 հազար կրոնով։

IMG_2028 արդեն իսկ Լիդլ սուպերմարկետների ցանցի Չեխիայի 229 խանութներում  վաճառված նկարների արդյունքում հավաքվել է 12.5 միլիոն կրոն, որը Լիդլը հասցրել է 14 միլիոնի։ Դա 6 միլիոնով ավելին է, քան նախորդ տարի։ Անցած 4 տարիներին մոտ 6 միլիոն է հատկացրել նաեւ ԲՈՀԵՄԻԱ ԷԻԵՐԳԻԱ ընկերությունը, որն այս տարի իր աշխատակիցների շրջանում հավաքած գումարն է տրամադրել ՝ 51 550 կրոն։

Իսկ 13 տարիների ընթացքում  ,,Կյանք երեխաներին,, հիմնադրամը արդեն հավաքել եւ 141 311 771 կրոնի օգնություն է ցույց տվել։

Աննա Ստրնդովան նաեւ նշեց, որ նախկին 2000-ի փոխարեն, այս տարի օգնություն կստանան 3000 երեխաներ Չեխիայի ողջ տարածքում եւ հույս ունի, այս անգամ հավաքված գումարը  կանցնի 21 միլիոնի սահմանը։

Diana Kalashova Այնպես որ դեկտեմբերի 28-ին ժամը 20.15-ին  բոլոր չեխահայերին եւ իրենց բարեկամներին կոչ ենք անում հետեւել Պրիմա հեռուստաընկերության ուղիղ եթերին  եւ նույնիսկ հեռախոսազանգերով փոխանցել իրենց գումարները։ Հեռախոսահամարները կգրվեն հեռուստաէկրանին, իսկ Ձեր զանգերին կպատախանեն Չեխիայի ամենահայտնի 60 դերասաններն ու երգիչները։

Հ.Ա.

ՕՐԵՐ, Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՙԱռանց կանոնների՚. 15-ամյա Դիանա Քալաշովան ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը/ տեսահոլովակ/
2. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի արդյունքը կազմում է 15,428,777 ԱՄՆ դոլար
3. Մոսկուայի մէջ դրամահաւաք-ճաշ տեղի պիտի չունենայ
4. ,,Հայաստան,, հիմնադրամի ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը մեկնարկում է նոյեմբերի 24-ին
5. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ավանդական` 18-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 10 378 465 ԱՄՆ դոլար
6. «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքում հավաքվել է 12 399 550 դոլար
7. Իրանահայ համայնքը մշտապես Հիմնադրամի կողքին է
8. Դիանա Քալաշովան դարձավ ,,Կյանք երեխաներին,, բարեգործական հիմնադրամի դեմքը
9. Դիանա Քալաշովան Կարել Գոտտի հետ կմասնակցի ,,Պրիմա,, հեռուստաընկերության ,,Սիրտ երեխաների համար,, բարեգործական համերգին
10. Դիանա Քալաշովան մասնակցել է ,,Սրտին մոտ,, բարեգործական ալբոմի շնորհանդեսին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: