ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մասնակցեʹք «Վիքիմեդիա» նախագծին եւ ստացեք Հայաստանի ճամբարի ուղեգիր

06 մայիսի, 2014 | 12:12

WikiՀարգելի՛ հայրենակիցներ,

Համաշխարհային «Վիքիմեդիա» հիմնադրամը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը  ՀՀ  սփյուռքի նախարարության աջակցությամբ  2014 թ.  հուլիսի 6-20-ը և օգոստոսի-ը 12-26 Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Վանաձորում կազմակերպում է երիտասարդական Վիքի ճամբարներ:

Վիքիմեդիա Հայաստանի նպատակն է համացանցում, հատկապես Վիքի նախագծերում՝ Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիճամփորդ և այլն, զարգացնելու և հարստացնելու թե՛ հայոց լեզվով, և թե՛ օտար լեզուներով Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, հայոց ցեղասպանությանը, հայկական խնդիրներին վերաբերող նյութերի ծավալն ու բովանդակությունը:

Ճամբարի ձևաչափը հետևյալն է. 14-20 տարեկան 100 ակտիվ վիքի խմբագրողներ, որոնք կընտրվեն հայերեն վիքիպեդիայում իրենց խմբագրումների ծավալային և որակական ցուցանիշներով, ճամբարի մասնակցության ուղեգրեր կստանան անվճար, ևս 100 երիտասարդ կարող են մասնակցել՝ վճարելով ուղեգրի արժեքը (120 հազար դրամ): Ճամբարի բոլոր մասնակիցները 14 օր շարունակ օրական 4 ժամ կնպաստեն զարգացնել վիքիպեդիան՝ տեղադրելով հայկական թեմաներով հոդվածներ արևելահայերենով, արևմտահայերենով կամ այլ լեզուներով:

14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները կյուրացնեն Վիքի խմբագրման գործիքները, հայերեն վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների օգնությամբ կստեղծեն հոդվածներ: Ճամբարականների վիքի գործունեությունը դյուրացնելու, արդյունավետ դարձնելու նպատակով արևմտահայերենով և արևելահայերենով թվայնացրած գրականություն կտեղադրվի վիքիդարանում, ինչպես նաև տպագիր գրականություն կտրամադրվի, որը կարող է որպես աղբյուր ծառայել ստեղծելիք հոդվածների համար:  Ճամբարի առօրյայում ներառված են հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների, մշակութային գործիչների հետ: Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու իրենց վիքի ճամփորդական տարբերակը, կայցելեն Լոռու և Շիրակի մարզերի պատմական հուշարձաններ, թանգարաններ։ Ճամբարում կա վոլեյբոլի և ֆուտբոլի հրապարակ, սեղանի թենիս:

Wiki Camp Vanadzor 2014/Programme ճամբարի «Վիքիմեդիա Հայաստանի» առաջնահերթ և հրատապ խնդիրներից է «Արևմտահայերեն վիքիմեդիա» առանձին բաժնի ստեղծումը, ընդլայնումը և զարգացումը: Ճամբարի կազմակերպման կարևորագույն նպատակներից մեկը սփյուռքի ավագ դպրոցի արևմտահայերենի կրող աշակերտներին և ուսանողներին վիքիպեդիայում ներգրավելն է: Նրանց ներուժը օգտագործելով հնարավոր կլինի ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից վտանգված լեզու հռչակված արևմտահայերենով առանձին բաժին ստեղծել և վիքիդարանում արևմտահայերենով հայոց մշակութային ժառանգության վերաբերյալ հոդվածներ, տեղեկատվություն  տեղադրել:

Հայաստանում ճամբարների կազմակերպիչներն են «Վիքիմեդիա Հայաստանը» և ՀՀ կրթության և գիտության նախարարության  «Ընտանիք» կենտրոնը:

Սիրելի հայ երիտասարդներ, եթե դուք Ձեզ համարում եք արևմտահայերենի ժառանգակիրն ու պահպանողը և ուզում եք դառնալ հայկական վիքի հանրության անդամ, կոչ ենք անում մասնակցել  ծրագրին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ – հեռախոս 010 57 53 97, Էլ․փոստի հասցեն` info@wikimedia.am

Զաբել Վասիլյան – 098 05 30 56

Մեր նախագծերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ, այցելելով հետևյալ կայքերը.


http://blog.wikimedia.org/2013/06/03/creating-opportunities-for-learning-by-expanding-wikipedia-in-armenian/

https://www.youtube.com/watch?v=qSbrivrpzmw

https://meta.wikimedia.org/wiki/Wikimedia_Blog/Drafts/Armenian_students_enjoy_editing_Wikipedia#Body


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: