ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մառլենկան ընդգրկվել է Ֆորբսի ՙ111 չեխական ընտանեկան բիզնես՚ համարում

16 մայիսի, 2018 | 22:03

Պրահա.- Մեր հայրենակից Գեւորգ Ավետիսյանի ՙՄառլենկա՚ միջազգային ընկերությունն ընդգրկվել է չեխական ընտանեկան բիզնեսին նվիրված ՚Ֆորբս՚ ամսագրի հատուկ թողարկման մեջ։ Այն նվիրված է Չեխիայում գործունեություն ծավալած 111 ընտանիքների ձեռնարկատիրական գործունեությանը, որոնք հասել են մեծ հաջողությունների։

՚Մեղրային ճանապարհ՚ հոդվածում ՚Ֆորբս՚ի խմբագիր Միխայիլ Ժիդլիցկին  ներկայացրել է գործարար Գեւորգ Ավետիսյանի անցած ուղին։ Նախ գրում է, թե  ինչպես է 1959 թվականին Երեւանում մանկավարժների ընտանիքում ծնված Գեւորգը, որ ստացել էր դիզայներական կրթություն եւ Հայաստանի մայրաքաղաքում ուներ կահույքի եւ դիզայնի կենտրոն, 1995 թվականի ձմռանը որոշում է տեղափոխվել Պրահա։ Գնացքում  ականջալուր է լինում այն խորհրդին, որ  Օստրավան ավելի էժան  քաղաք է, քան Պրահան, եւ մոր,կնոջ ու երկու երեխաների հետ գնացքից իջնում են Օստրավայի կայարանում։  Սկզբնական շրջանում ապրում են Երեւանում վաճառած բնակարանի եւ բիզնեսի գումարով,իսկ  1996 թվականին տեղափոխվում են  Ֆրիդեկ Միստեկ քաղաք,ուր սկսում է վարձով ռեստորան աշխատացնել, սակայն գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Սնանկացման եզրին կանգնած գործարարն իր վերջին 35 հազար կրոնով եկեղեցու գմբեթի խաչն է գնում եւ նվիրվում քաղաքի այն եկեղեցուն, ուր հաճախ էր գնում աղոթելու։ 2001 թվականին հրավիրում է քրոջը՝ Հասմիկին, ով գալով Չեխիա,  իրենց ընտանեկան բաղադրատոմսով մեղրով տորթն է սկսում թխել, իսկ Գեւորգն այն հասցնում է պատվիրատուներին։ Այդպես շուտով պատվերներ են ստանում շրջակա ռեստորաններից ու խանութներից։ 2003 թվականին գրանցում են ընկերություն եւ տորթն անվանում են նոր ծնված դստեր՝ Մառելնկայի անունով։ 2005 թվականին արդեն վարձում են մեծ տարածք եւ աշխատողներ, սկսվում է Մառլենկայի լայն ծավալներով արտադրությունը։  Հետագայում կառուցում են գործարան։ Այսօր արդեն ընկերությունը գտնվում է մի քանի հարյուր միլիոն ներդրմամբ խոշոր գործարանային համալիրում, որը ՚Մառլենկա՚ ապրանքանիշով տարբեր թխվածքատեսակներ է արտահանում աշխարհի 40-ից ավելի երկրներ՝ ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան ու Աֆրիկա։ Գեւորգ Ավետիսյանի ընկերությունում է աշխատում նաեւ իր որդին՝ Նշանը, քույրը եւ նրա որդին ու դուստրը։ Շուտով կբացվի նաեւ գործարանի մեծ պահեստային համալիրը, որը լիովին կհամապատասխանի ժամանակակից պահանջներին։  Իսկ այցելուների կենտրոնն արդեն տարեկան ընդունում է մինչեւ 16 հազար այցելու, ովքեր ոչ միայն ծանոթանում  են արտադրական գործընթացին, այլեւ սրճարանում համտեսում են ՚Մառլենկա՚ թխվածքները  եւ  համանուն սուրճը։

Ուրախալի լուր է ստացվել նաեւ հայաստանցիների համար։ Երկարատեւ ընդմիջումից հետո կրկին Հայաստան են հասնում ՚Մառլենկայի՚ գնդիկները, որոնք վաճառվում են Երեւանի ՚Ծիրանի՚ սուպերմարկետների ցանցում։

Իսկ Չեխիայի  խանութներում շուտով կհայտնվեն  ՚Մառլենկա՚  թխվածքի նոր տեսականու նմուշները՝   ՚Գաթա՚ եւ ՚Սիգարետ՚ թխվածքները։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. MONTY RICH ամսագիրը մեծարեց Գեւորգ Ավետիսյանին
2. Երկրորդ անգամ Չեխիայի 2018 թ. Superbrands մրցանակը ,,Մառլենկա,, ընկերությանը. տրվել է նաեւ Սլովակիայի Superbrands-ը
3. Չեխիայի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան այցելել է Մառլենկա ընկերություն
4. ,,Մառլենկայի,, թագավորական տորթը եւ ,,Ժողովրդական որակ 2017,, տարվա մրցանակը
5. ,,Մառլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը՝ Ֆորբսի ձեռնարկի պատվավոր հյուր
6. Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական ընկերությանը Թուրքիայում
7. Միլան Շտյեխի հայաստանյան երեք օրերը եւ հայ-չեխական կապերի նոր որակը
8. ՉԵԽ ՍՈՒՊԵՐԲՐԱՆԴՍ 2017 մրցանակը՝ ,,Մարլենկա,, հայտնի ընկերությանը
9. Չեխական բիզնեսի պատվավոր մրցանակներ Գեւորգ Ավետիսյանին, Կարել Գոտին, Իվանա Թրամփին եւ այլոց
10. Գեւորգ Ավետիսյանը՝ Չեխիայի գործարար դեսպան արտասահմանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
2.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
3.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
4.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
5.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
7.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
8.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
9.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
10.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: