ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է. քվեարկե՛նք Միշայի օգտին

26 նոյեմբերի, 2017 | 11:19

Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսվում է այսօր՝ նոյեմբերի 24-ին, www.junioreurovision.tv կայքում:

Հայաստանը ներկայացնող Միշան՝ Միքայել Գրիգորյանը, 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը և հանդես կգա «Բումերանգ» երգով:

Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: 2016 թվականին նա մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Քվեարկել ցանկացողները www.junioreurovision.tvկայքում պետք է դիտեն բոլոր երգերի կարճ տարբերակները և միայն դրանից հետո մուտք կունենան դեպի քվեարկության հարթակ։ Այնուհետև քվեարկողը հնարավորություն կունենա դիտելու ավելի երկար՝ մեկ րոպե տևողությամբ հատվածներ յուրաքանչյուր մասնակցի փորձից և նոր հնարավորություն կունենա միաժամանակ քվեարկել մինչև 5 մասնակցի օգտին:

Քվեարկության առաջին փուլը կավարտվի կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 18։59-ին, Չեխիայում՝ 15.59-ին։

Օնլայն քվեարկության արդեն երկրորդ փուլը կմեկնարկի շոուի ժամանակ և կսկսվի վերջին ելույթից հետո։ Այն կտևի 15 րոպե: Քվեները կուղարկվեն «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության թիմին, որը դրանք ցուցատախտակի վրա կվերածի միավորների: Բոլոր օնլայն քվեները կգումարվեն և կկազմեն վերջնական արդյունքի 50 տոկոսը։

Իսկ արդյունքի մյուս 50 տոկոսը կորոշի ազգային ժյուրին, որի կազմում կլինեն երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ և երեխաներ։

Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին առաջին անգամ օնլայն քվեարկության միջոցով հեռուստադիտողը կարող է որոշել հաղթողին:

 ՕՐԵՐ

 

Կենսագրական տվյալներ

Միշա (Միքայել Գրիգորյան)

 

Միշան ծնվել է 2008 թվականին Արցախում, երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է, մայրը՝ երաժշտության ուսուցչուհի մանկապարտեզում:

Այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում:

Միշան երգեցողությամբ սկսել է զբաղվել 4 տարեկանից եւ կրթվել պրոդյուսեր Լիրա Քոչարյանի մոտ, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է եւ գեղարվեստական ղեկավարը: Նրա երաժշտական ունակությունները կատարելագործվել են վերոնշյալ «Արցախի ձայներ» խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ:

Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում,   Վրաստանում, Բրյուսելում:

Միշան կատարել է System Of A Down խմբի “Lonely Day” երգի քավր տարբերակը, որը հավանության է արժանացել խմբի անդամ Սերժ Թանկյանի կողմից եւ տարածում գտել վերջինիս սոցիալական էջերում:
            Միշան բանիմաց ու կենսուրախ պատանի է: Սիրում է լսել երաժշտություն, ընթերցել, դիտել մուլտֆիլմեր, նվագել ջութակ, դաշնամուր եւ հարվածային գործիքներ: Նա երազում է երգել Ռոբերտինո Լորետիի եւ Սթիվի Ուանդերի հետ, մասնակցել Բրունո Մարսի շոուին: Սիրում է կատարել Մայքլ Ջեքսոնի, Սթինգի, Ջեյմս Բրաունի երգերը:

2015 թվականին ներկայացվել է Միշայի առաջին տեսահոլովակը՝ «Փոքրիկ ղարաբաղցի»-ն, որն անմիջապես սիրվել է հանդիսատեսի կողմից: Միշան տվյալ երգի միջոցով եւ ընդհանուր առմամբ  ցանկանում է աշխարհին պատմել Արցախի եւ խաղաղության մասին:

2016 թվականին Միշան մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին եւ ներկայացրել Հայաստանը: Փոքրիկ ղարաբաղցին իր կատարումներով գերել է ժյուրիի ու հանդիսականի սրտերը եւ գրավել 2-րդ պատվավոր հորիզոնականը: Եզրափակչի շնորհակալական խոսքում նա բոլոր ներկաներին հրավիրել է Հայաստան եւ Արցախ՝ ծանոթանալու հայկական մշակույթի եւ ժողովրդի հետ:

2017 թվականի մայիսին Միշան մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պարգեւատրման հանդիսավոր արարողությանը եւ շատ հայտնի երգիչների հետ կատարել «Արի, իմ սոխակ» օրորորցայինը եւ իր դյութիչ ձայնով հուզել ներկաներին:

Միշան 2017 թվականին Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում եւ կանցկացվի “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո:


Առնչվող նյութեր
1. Նոյեմբերի 20-ին սկսվում է «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը-տեսահոլովակ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: