ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մանկական եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Մերին ու Անահիտը զբաղեցրին երկրորդ հորիզոնականը

21 նոյեմբերի, 2016 | 10:01

evratesil-mankakan-2016

«Մանկական եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Մերին ու Անահիտը զբաղեցրին երկրորդ հորիզոնականըԴիտել են՝ 486 10:30 21.11.2016

«Մանկական եվրատեսիլ-2016» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը զբաղեցրին երկրորդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։ 

Մրցույթում այս տարի Հայաստանը, ընդհանուր առմամբ, արժանացավ 232 միավորի և ընդամենը 7 միավորով զիջեց առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին: 209 միավորով երրորդ տեղում էր Իտալիայի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այս տարի Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայացած մրցույթին Հայաստանը ներկայացավ «Տարբեր» երգով: Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:

Ի դեպ, մրցույթի քվեարկության կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ էին մտցվել: Այս տարի հանվել էր հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը որոշվեց մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում էին 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: Հեռարձակման գործընկերն էր Վալան պրոֆ ընկերությունը: 


Առնչվող նյութեր
1. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
2. Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներն են Անդրեյ Կուրբետը և Արինա Իսահակյանը
3. Պատանի դաշնակահարներ Լեոնիդ Ասատրյանն ու Ռիմա Կարապետյանը միջազգային եւ հայկական մրցույթների հաղթող
4. ՀԲԸՄ-ն անցկացնում է SNAPSHOT110 միջազգային ֆոտոմրցույթ
5. Լեհաստան. պարգեւներ Հայաստանին նվիրված մրցույթի հաղթողներին
6. Միջազգային մրցույթ` բացահայտելու Եվրոպայի սփյուռքները պատկերող լավագույն լուսանկարները
7. 11 ամյա Արման Սիմոնյանը 2-րդ տեղը գրավեց նաեւ ՙԲալթիկայի ձայնՙՙ մրցույթում
8. Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպության մրցանակներ հայ լրագրողներին
9. «Ռիգա Սիմֆոնիա-2014» – ում հայ պատանիներն արժանացել են Գրան պրի և Ոսկե մեդալ մրցանակների
10. Կատարողական արվեստի աշխարհի գավաթի առաջնությունը Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: