ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մանկագիր Նունե Սարգսյանն իր գրքերը կներկայացնի սփյուռքի հայկական դպրոցներում

09 հունվարի, 2017 | 09:18

Nune Sargisian The magic ButtonsԼոնդոնաբնակ հայ, մանկագիր Նունե Սարգսյանը վաղուց է ծանոթ ոչ միայն հայ, այլև օտար ընթերցողին:

Նրա հեքիաթները դեռևս ուսանողական տարիներից զարդարել են խորհրդային  մանկական գրականության էջերը: Հետագայում նրա հերոսները սիրված ու սպասված դարձան թե´ Հայաստանում, թե´ Ռուսաստանում, թե´ Ուկրաինայում բնակվող մանուկների համար: Իսկ այսօր Նունե Սարգսյանի ստեղծագործությունները հասանելի են նաև Անգլիայում և երեխաներին սեր, ջերմություն ու ժպիտներ են պարգևում:

Հիանալի կերպով ճանաչելով նրանց հոգեբանությունը, նուրբ ու խոցելի աշխարհը, հետաքրքրասիրությունը՝ նա կարողանում է խոսել մանկան լեզվով, նրանց անմեղությանն ու մաքրությանը համահունչ, ստեղծում է կերպարներ, որոնք դաստիարակում են ոչ միայն փոքրիկներին, այլև մեծահասակներին:

Սիրված մանկագիրը կարողանում է պատկերել գույների մի յուրօրինակ աշխարհ, ուր միաձույլ են երազն ու իրականությունը, ուր չարի և բարու հավերժական բախումներում միշտ հաղթում է բարին, որ մանկան անեղծ հոգու բաղձանքն է:

nune-sargsian-grker-2 Նունե Սարգսյանը երեխաների մեջ սերմանում է կյանքի բարոյական արժեքների նկատմամբ հավատարմություն, ուժ ու հնարամտություն՝ դրանք պահպանելու համար:

Իր գրականությամբ հեղինակը արտահայտում է իր անսահման սերը մանուկների հանդեպ, և այս առումով պատահական չէ, որ նրա պատմությունները, որ «քարոզում» են արդարություն, ազնվություն և բարություն,  գրվում են արևելահայերենով ու արևմտահայերենով, անգլերենով ու ռուսերենով, նաև՝ բարբառներով և որպես նվերներ՝ բաժանվում երեխաներին:

Նունե Սարգսյանի նախագիծը իրականացվելու է 2017թ. բարեգործական ձեռնարկների միջողով։  Նախատեսվում են այցեր Սփյուռքի կրթօջախներ եւ հանդիպումներ հայ աշակերտների հետ։

nune-sargsyanՀՀ սփյուռքի նախարարությունն Արմեն և Նունե Սարգսյանների 2017թ.բարեգործական ծրագրի աջակիցն ու օժանդակողն է: Երեխաներին նվիրված հազարավոր հեքիաթային գրքերը իրենց տպագրական որակով և իրենց հիանալի ու բարի բովանդակությամբ այսուհետ հասանելի կլինեն մեր աշխարհասփյուռ երեխաներին՝ նրանց հոգին ու սիրտը ջերմացնելու նպատակով։

Շնորհակալություն հայտնելով տեր և տիկին Սարգսյանին նվիրական այս գործունեության համար՝ մաղթում ենք նրանց ստեղծագործական ձեռքբերումներ ու հաջողություններ՝ հանուն մեր երեխաների, հանուն նրանց առողջ մանկության, հանուն հայի և Հայաստանի…

 ՀՀ սփյուռքի նախարարություն

 


Առնչվող նյութեր
1. Ոչ եւս է հայտնի հայագետ Պրոֆ. Ռոբըրտ Թոմսըն
2. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
3. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
4. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
5. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
6. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
7. ԱՆԳԼԻԱ. Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում
8. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
9. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
10. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: