ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը

30 հունվարի, 2017 | 20:28

mesrop srbazan 2017Հունվարի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը:

Արարողությունից առաջ, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց    Եկեղեցու կարգը: Այս վշտալի առիթով խոսք ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` մասնավորապես անդրադառնալով հանգուցյալ Մեսրոպ Սրբազանի լուսավոր կերպարին և Եկեղեցու անդաստանում արդյունավոր բազմամյա ծառայությանը:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մեսրոպ Սրբազանին ճանաչել է որպես էջմիածնասեր, նվիրյալ եկեղեցականի, ով մշտապես նախանձախնդրորեն հանդես է եկել ի պաշտպանություն Մայր Աթոռի շահերի և մինչև կյանքի վերջին ակնթարթն ապրել է այդ գիտակցությամբ, նույն նվիրումով իր ծառայությունը բերել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև միջեկեղեցական ասպարեզում Սրբազան Հոր գործունեությանը և գիտակրթական բեղուն կյանքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հավելելով, որ վաստակաշատ Մեսրոպ արքեպիսկոպոսի վախճանը մեծ ցավ է և կորուստ Հայ Եկեղեցու համար, Բարձրյալին հայցեց երկնքի լուսավոր օթևաններում ընդունել հանգուցյալ Իր ծառայի հոգին:

Վեհափառ Հայրապետը նաև իր պատգամը փոխանցեց երիտասարդ միաբաններին` ճանաչել Սրբազան Հորն իր թողած հարուստ վաստակով, ոգեշնչվել նրա կերպարով և իրենց հոգիներում կրել եկեղեցանվիրումի և էջմիածնասիրության նույն ոգին:

Եկեղեցու կարգի ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը: Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի աճյունն ամփոփվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:

mesrop ejmiatsin2017 mesrop srbazan 3


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
3.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
4.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
5.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
6.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
7.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
8.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
9.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10.Կյանքից հեռացավ ,,Ստամբուլի Աչքը»` աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: