ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանական ժողովի հայտարարությունը

13 հունիսի, 2018 | 20:31

 

Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը: Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն կատարվեց Եկեղեցու սրբության նկատմամբ, որն ուղեկցվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին ուղղված վարկաբեկիչ արտահայտություններով: Նրանց կողմից փորձ արվեց խոչընդոտել Սուրբ Պատարագի թափորի ընթացքը և խաթարել եկեղեցում աղոթական մթնոլորտը: Այս քայլն ուղղված է Մայր Եկեղեցու դեմ՝ վիրավորելով նրա բազմաթիվ հավատացյալների հոգևոր զգացումները: Փառք Աստծո, եկեղեցականների և հավատացյալների միջամտությամբ հնարավոր եղավ խուսափել ընդհարումից:

Խստորեն դատապարտում ենք կատարվածը և արձանագրում, որ Սուրբ Ավետարանի ոգուն և պատգամին հակառակ այդ բոլոր նախաձեռնությունները խրախուսում և ուղղորդում են Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը և մի քանի եկեղեցականներ:

Դժբախտաբար մինչ օրս Հայր Կորյունը և իր կողմնակիցներն անտեսում են ինչպես մեր՝ միաբաններիս, այնպես էլ եպիսկոպոսաց դասի, թեմակալ առաջնորդների, հոգևոր հովիվների և մտահոգ հավատացյալների ջանքերն ու հորդորները:

Միաբանական ժողովը քննարկումների արդյունքում որոշեց նաև դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական և հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար»:


Առնչվող նյութեր
1. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
2. Մեկշաբաթյա վերջնաժամկետ՝ Կորյուն աբեղայի համար
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը
4. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ուխտավորներին՝ իր հրաժարականի պահանջի առիթով
5. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ
6. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է եւ հերքում Ամենայն Հայոց Հայրապետի եւ եկեղեցու նկատմամբ սանձազերծված հերյուրանքները
7. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը
8. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը
9. Լույս են տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թ. օրացույցերը
10. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: