ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները

25 մարտի, 2014 | 15:01

keesab churchՄարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ` Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ և դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները, որոնք աջակցություն են ստացել Թուրքիայի կողմից: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Արամ Ա Կաթողիկոսին:

Քեսաբում ստեղծված կացության վերաբերյալ Նորին Սրբությունը հեռախոսազրույց է ունեցել նաև Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հրավիրված խորհրդակցության ընթացքում հաստատել է, որ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է իր աջակցությունը սիրիահայությանը` աղոթելով, որ խաղաղությունը վերահաստատվի Սիրիայի աստվածասեր ժողովրդի կյանքում, և տեղահանված ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները:

 


Առնչվող նյութեր
1. Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
2. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
3. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
5. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
6. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
7. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
8. Մեկշաբաթյա վերջնաժամկետ՝ Կորյուն աբեղայի համար
9. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը
10. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ուխտավորներին՝ իր հրաժարականի պահանջի առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: