ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայր Աթոռում բացվեց «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահը

30 սեպտեմբերի, 2013 | 14:55

DSERAGIR 1ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ- Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը:

Հայ Եկեղեցու բարերար տիկին Էմմա Սողոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերել քսաներկու ձեռագիր մատյաններ և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` ի հիշատակ իր հոգելույս ամուսին Կառլ Սողոյանի:

DSERAGRATUN 2Տերունական աղոթքից և շարականի եգեցողությունից հետո տիկին Սողոյանը հատեց ցուցասրահի մուտքի ժապավենը, որից հետո Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ հյուրերը մուտք գործեցին նորաբաց ցուցասրահ:

Այս առիթով ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: «Այսօր այս ձեռագրերը ցուցադրության են դրվում Սուրբ Էջմիածնում, որպեսզի ամեն ձեռագիր` որպես սրբություն և անբարբառ բարեխոս, շարունակի բարեխոսել այս ընտանիքի համար և մանավանդ Կառլ Սողոյանի հոգու հանգստության և տիկին Սողոյանի կենաց արևշատության համար», – իր խոսքում նշեց Տեր Ասողիկը` երախտագիտություն հայտնելով նաև Վեհափառ Հայրապետին` հայ հոգևոր մշակույթի աշխարհասփյուռ նշխարները խնամքով հավաքելու և Մայր Աթոռում մեկտեղելու համար:

DSERAGRATUN 1Այնուհետև իր ջերմ ապրումներն ու զգացումները ներկաներին փոխանցեց նաև տիկին Էմմա Սողոյանը:

Արարողության ավարտին տիկին Էմմա Սողոյանին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գոհունակություն ենք հայտնում, որ Տերը մեզ պարգևում է այսպիսի ազնվահոգի զավակներ, ովքեր իրենց կյանքի ընթացքում ջանասիրությամբ հավաքած մեր հոգևոր արժեքները պատրաստակամ ոգով և սիրով ընծայաբերում են ազգային հաստատություններին», – ասաց Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ այլևս իրականություն է դարձել բարերար հայորդու բաղձանքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրական հարկի ներքո ինչպես հայ, այնպես էլ օտար հանրությանը պատճաշորեն ներկայացվելու են տասնյակ տարիների ընթացքում նրա կողմից հավաքված ձեռագրերը:

Վերստին իր գնահատանքը հայտնելով Սողոյան ընտանիքին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օրհնությունը, ողորմությունն ու առատ շնորհները հեղվեն ազգային մեր կյանքից ներս և հովանի լինեն մեր ժողովրդին` առաջնորդելով դեպի խաղաղ և բարօր կյանքի օրեր:

Նորաբաց սրահում բացի ընծայված ձեռագրամատյաններից ցուցադրվում են նաև որոշ բացառիկ փաստաթղթեր Մայր Աթոռի արխիվից, որոնց թվում են նաև Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի գաղտնի փաստաթղթերը` կապված Հայոց ցեղասպանության հետ, ինչպես նաև վերջինիս գրությունն ուղղված Տ.Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հաստատելու վերաբերյալ:


Առնչվող նյութեր
1. Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել համահայկական երիտասարդական հավաքի բացումը
2. Կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
4. Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
5. Մայր Աթոռը դատապարտել է ադրբեջանական սադրանքը
6. Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր
7. Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը
8. Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը Մայր Աթոռում
9. Մայր Աթոռում շարունակվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը
10. Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: