ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայր Աթոռն ու Երուսաղեմի պատրիարքարանը մտահոգություն են հայտնել Թրամփի հայտարարության վերաբերյալ

08 դեկտեմբերի, 2017 | 10:18

Երուսաղեմը Թրամփի երեկվա հայտարարությունից հետո ցնծության մեջ է: Մամուլը, հեռուստատեսությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահին՝ նման կարեւոր եւ պատմական որոշման կայացման համար: Ի հակառակ Երուսաղեմի արեւմտյան հատվածի՝ արեւելյան մասում ներքին լարվածություն կա, որը կարող է բախումների վերածվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին օրերի զարգացումներին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշմանն ասել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:

«Վստահ ենք, որ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար: Մայր Աթոռը Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համախորհուրդ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»,- ասել է տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է միջկրոնական բախումների հանգեցնել: Այն 3 կրոնների կենտրոն է։ Երուսաղեմի հոգեւոր առաջնորդներն իրենց մտահոգություններն արդեն հայտնել են հայտարարության վերաբերյալ և խնդրել Թրամփին վերանայել որոշումը։

Ինչպես tert.am-ն է փոխանցում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ Երուսաղեմի՝ Սուրբ երկրի բոլոր քրիստոնյա համայնքները և հոգևոր պետերը մտահոգված են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, ըստ որի՝ ինքը ճանաչում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք և իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխում այնտեղ:

«Բոլոր հոգևոր պետերի կողմից ստորագրված մի նամակ ենք ուղղել Թրամփին, որտեղ հոգևոր պետերը կոչ են անում Դոնալդ Թրամփին, որ շարունակի ճանաչել տասնամյակներ շարունակ ճանաչված Երուսաղեմի  կարգավիճակը, և որևէ փոփոխություն չկատարի այդ կարգավիճակում: Հոգևոր պետերը մտահոգություն են հայտնում, որ նման հայտարարությունը կարող է բռնությունների առաջնորդել, կոնֆլիկտ ստեղծել և այն տառապանքը, որ արդեն երկու ազգերն ապրում են հակամարտության պատճառով, էլ ավելի ավելանա: Ատելությունը կարող է աճել այստեղ բնակիչների միջև»,- նամակի բովանդակությունը ներկայացրեց նա:

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, երուսաղեմաբնակ Հակոբ Անդրեասյանի անհեռանկար է որակում ԱՄՆ նախագահի հայտարարությունը  եւ մի նուրբ շեշտադրման վրա ուշադրություն հրավիրում: ԱՄՆ նախագահը քաղաքական նոր գործընթաց է սկսում՝ Երուսաղեմ տեղափոխելով ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։ Սա չի նշանակում ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք՝ կարծում է զրուցակիցս՝ ընդգծելով՝ Թրամփն ուղղակի շեշտում է, որ ժամանակն է եկել ճանաչելու այն։

«Երուսաղեմը գործադուլի մեջ է: Արեւելյան Երուսաղեմում խանութները փակ են, դպրոցները: Վաղը իսլամի ժողովրդի համար աղոթքի օր է, ուրբաթ է: Իսրայելական ԶՈՒ-ը զորք է տեղակայում: Վախ կա, որ վաղը կարող է բախումներ տեղի ունենան: Թրամփը նորություն չէ մեր համար: Երեկ ես Թրամփի հայտարարությունը լսեցի, կարծես թե ինքը մեկ այլ մոլորակի մասին է խոսում:  Այս ամենում մեր դժվարությունները, որոնք կլինե՞ն: Իսրայելի պետությունն ունի իր սեփական ծրագիրը՝ փողով կամ ուժով հետ վերցնել իր հողերը: Սա բոլորը գիտեն: Երուսաղեմը եղել է նաեւ իսլամական տիրապետության տակ, եւ երբեք մեր եկեղեցիները չեն վտանգվել: Սա պետք է հստակ ընդգծել, արաբները մեր հողերի նկատմամբ նկրտումներ չեն ունեցել: Վտանգը իսրայելական կողմից եմ տեսնում»:

Ի դեպ, Իսրայելի հարեւան երկրներում բողոքի ցույցեր են սկսվել՝ ի պաշտապնություն պաղեստինցիների: Հորդանանում բնակվող հայ ակտիվիստ Մարալ Ներսիսյանը մեզ փոխանցեց, որ Ամանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության շենքի մոտ բողոքի ցույցեր են սկսվել Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո: Ի դեպ, Հորդանանի թագավորը մինչ որոշման ընդունումն արդեն իսկ զգուշացրել էր ԱՄՆ նախագահին, որ այն կվտանգի  տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Այժմ տեղափոխվենք Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի քայլը համարել է «սեփական թուլության հետեւանք», որը հակասում է միջազգային կազմակերպությունների բանաձևերին: Իրանի Մեջլսի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Թրամփը նախ աշխարհագրական առումով չի տիրապետում իրավիճակին, եւ նման որոշումն ի չիք է դարձնում պաղեստինա-իսրայելական բանակցությունները, եւ նոր լարվածության հիմք դառնում:

Օրեր


Առնչվող նյութեր
1. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
2. Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում
3. Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
4. Արամ Ա. Կը Մերժէ Երուսաղէմը Իսրլայէլի Մայրաքաղաք Նկատելու Մասին Նախագահ Թրամփի Յայտարարութիւնը
5. Թրամբ երկու միլիառ իսլամի դէմ յանդիման պիտի կանգնի. Աքսայի իմամ
6. Հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Նալբանդյանը՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին
7. Թրամփը ճանաչեց Երուսեղմն իբրև Իսրայելի մայրաքաղաք
8. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
9. Հրեաների, քրիստոնյաների, հայերի եւ մահմեդականների քաղաքը
10. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: