ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 հունիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մայրենի լեզուն մեր ժողովրդի գոյությունն է»

18 ապրիլի, 2017 | 09:37

Հայ մեծանուն գրող Ստեփան Զորյանն ասել է. «Իր մայրենին վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց…»:

ispania valensia mayreni1Մեր բանաստեղծների բնութագրած մայրենի լեզուն ճկուն է, հազարագանձ, արևահամ, քաղցրահամ… Նրանք դրանով գովերգում են հայրարմատ Հայրենիքը՝ հորդորելով անաղարտ պահել մայարմատ մայրենին: Մայրենի լեզուն մեր ժողովրդի գոյությունն է, էությունը, մեր իմացությունը հազարամյակների պատմություն ունեցող, երկրի կախարդկան բանալին: Մայրենի լեզուն մեր հոգին է, մեր սիրտը, մեր ներաշխարհը, հայ ազգի գանձարանը, մեր հայեցի ճոխությունը, քաղցրությունը…

Որքան մտնում ենք դարերի խորքը, այնքան հոգեպես հարստանում ենք: 405 թվականին, երբ ստեղծվեց Մեսրոպյան այբուբենը, գրվեց առաջին նախադասությունը հայերեն տառերով. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Այնուհետև բացվեցին դպրոցներ և ավելի ամրացավ մայրենիի ուսուցումը… Մայրենիով հնչող հայաշունչ երգերի մեջ մայր հողի բույրը կա, զեփյուռի շունչը, առուների քչքչոցը, բարդիների խշշոցը, ուռիների հառաչանքը, մանուկների ուրախ կանչը… Նրանով արտահայտում են նվիրվածությունն առ Հայենիք, հայ ընտանիք և օջախ: Զինվորը մայրենի լեզվով արտահայտում է իր սերը հայրենիքի նկատմամբ, հայրենասիրական երգերի, խրոխտ քայլերգի միջոցով արտահայտում է իր ներքին ուժը, կորովը… Հայոց լեզուն զուլալ է հայոց լեռներից հոսող սառնորակ ջրերի պես, մաքուր է լազուր երկնքի նման: Այն ողջ հայության խոհերն ու երազանքներն է արտացոլում:

Մայրենիով երգվող օրորոցայինները հնչում են մեղմորեն, հանգիստ, հուշիկ… Երգահան Կարապետ Կանաչյանի օրորոցային երգի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա, մի երգ, որի մոգական ազդեցությունը ճակատագրական եղավ կորած 3-ամյա մանչուկի համար: Կորուսյալ երեխային երկար տարիներ անարդյունք փնտրելուց հետո, ծնողները բոլորովին պատահաբար գտնում են նրան մի օտարազգի ընտանիքում, որտեղ տանիք ու խնամք էին տրամադրել նրան բարի մարդիկ:

Իր հարազատ ընտանիք վերադարձած երեխան՝ երկար ժամանակ չի հարմարվում նոր միջավայրում, մինչև այն պահը, երբ ննջարանից հանկարծ մի գեղեցիկ երգ հնչեց: Իր խաղերով զբաղված փոքրիկը լարեց ուշադրությունը: Երգը քիչ լսելուց հետո, հուշիկ քայլերով մոտեցավ ննջարանին ու տեսավ, որ մայրը արցունքն աչքերին կանգնել է մահճակալի մոտ և երգում է այն օրորոցայինը, որ տարիներ առաջ երգում էր աղջկա համար: Երգն աստիճանաբար աղոտ հուշեր է արթնացնում փոքրիկի մոտ, և նա մոտենում է, ուշադիր նայում մոր աչքերին ու փարվելով նրան՝ ասում. -Մայրիկ, ես հիշեցի, որ ինձ համար երգում էիր այս երգը: Ահա այսպես, մոր լեզվով հնչած օրորոցայինն արթնացրեց երեխայի մոտ քնած հիշողությունը: Խոսքս ավարտում եմ Ս. Կապուտիկյանի խոսքերով. Բա՛ց շուրթերդ, խոսի՛ր, անգին, Ժիր դայլայլի՛ր, ի՛մ սիրասուն, Թող մանկանա քո շուրթերին Մեր ալեհեր հայոց լեզուն: Ու տե՛ս, որդիս, ուր էլ լինես, Այս լուսնի տակ ուր էլ գնաս, Թե մո՛րդ անգամ մտքիցդ հանես, Քո մայր լեզուն չմոռանաս…

Սվետլանա Կարապետյան

Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի

Վալենսիա (Իսպանիա)

ispania valensia 3isapnia valenisa 2


Առնչվող նյութեր
1. ԻՍՊԱՆԻԱ.- Վերջին զանգ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում
2. Վալենսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
3. Իսպանական Սուեկան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
4. ”Հայոց ցեղասպանություն. մեկդարյա լռություն” գրքի շնորհանդեսը Իսպանիայում
5. Դերասանուհի Մերի Հակոբյանը Իսպանիայում ճանաչվել է գեղեցկության մրցույթի հաղթող
6. Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ
7. Իսպանական Կույերան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
8. Իսպանիայի Առնեդո քաղաքում` խաչքարի օծման արարողություն
9. Իսպանիայի 26-րդ քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
10. Վալենսիան և Կույերան ևս պաշտոնապես կճանաչեն Հայոց ցեղասպանությունը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: