ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայիսյան եռատոնին նվիրված հանդիսություն Թբիլիսիում

13 մայիսի, 2013 | 17:23

ԹԲԻԼԻՍԻ-Մայիսյան եռատոնի գագաթնակետ դարձավ մայիսի 10-ին Թբիլիսիի «Արտհալ,, համերգային դահլիճում տրված համերգը, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը: Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, դեսպանի խորհրդական Լևոն Թորգոմյանը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, պաշտոնեության, մտավորականության, գործարար շրջանների ներկայացուցիչներ, հյուրեր Երևանից, Ջավախքից, վիրահայ համայնքի անդամներ:

Հայրենական պատերազմի մեծ Հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված համերգը նաև խոնարհում է այդ հաղթանակներին հասնելու ճանապարհին ընկած մեր հայրենակիցների հիշատակի առջև: Իսկ այդ հիշատակը բեմից պատից անդրադարձող տեսանյութի միջոցով Մեծ Հայրենականի, Արցախյան հերոսամարտի և Շուշիի ազատագրության դրվագներն էին:

Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան–ահավասիկ դեմքեր, որ հերոսաբար հարթել են ճանապարհը դեպի հաղթանակ, դեպի ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – ներկայացնում է համերգի վարող՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն,, կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը: Նա հպարտությամբ բարձրաձայնեց կոմանդոսի՝ թբիլիսեցի մեր հայրենակից Արկադի Տեր-Թադևոսյանի քրոջ՝ տիկին Մարգարիտի ներկայությունը տոնական համերգին:

Շուշիի ազատագրման օրվան նվիրվեց Վիրահայոց թեմի կայք-էջի շնորհանդեսը, որն այսուհետ սպասարկելու է չորս լեզուներով:

Համերգի վերջում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը հղելով ներկաներին, շնորհավորեց մայիսյան եռատոնի կապակցությամբ և երախտագիտության խոսքեր ուղղեց գեղեցիկ համերգի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին: Նա փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը տոնի կապակցությամբ: Գնահատանքի իր խոսքում Սրբազան Հայրը խոսեց Շուշիի ազատագրման և Մեծ հաղթանակի կարեւորության մասին եւ հավելեց,, «Մեր ժողովուրդները միասին էին պայքարում նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի այս երկու քրիստոնյա ժողովուրդների բարեկամությունն անմահ է, որը միշտ էլ ուղի է հարթում դեպի հաղթանակ, դեպի լուսավոր ապագա,-եզրափակեց Թեմակալ Առաջնորդը:

Տոնական համերգին ազգային, հայրենասիրական, ժողովրդական երգերի ու պարերի գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Հայարտուն« կրթա-մշակութային կենտրոնի հովանու ներքո գործող «Ներսես Շնորհալիի,, անվան կրտսեր և ավագ երգչախմբերը, «Ջեյրան»,«Մուշ,, «Անի,, և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի «Վանք,, պարային համույթները, անհատ երգիչ-երգչուհիները: Տոնական համերգը երկար ժամանակ կմնա հանդիսատեսի հիշողության մեջ:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև

https://www.facebook.com/media/set/?set=a.372767532840065.1073741907.113192792130875

 

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
3. Ղափամայի տոն Թբիլիսիում
4. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
5. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
6. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
7. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
8. Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը հանդիպում ունեցավ Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ
9. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
10. Տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր Հավլաբար թաղամասում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: