ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայիսի վերջին ՀՀ-ն կստորագրի Միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթը

07 մայիսի, 2014 | 09:14

artak zakaryanԵրեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր ասել է, որ մայիսի վերջին Հայաստանը կստորագրի Մաքսային միության հենքի վրա կազմավորվող Միասնական տնտեսական տարածքին միանալու վերաբերյալ փաստաթուղթը:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արտակ Զաքարյանն ասել է, որ փաստաթղթի ստորագրումից եւ ներպետական գործընթացների հաջող ավարտից հետո Հայաստանը կդառնա Միասնական տնտեսական տարածքի հիմնադիր անդամ:

 

«Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացն ընթանում է նորմալ հունով, այն չի ձգձգվում: Կան հարցեր, որոնք միջպետական բնույթ են կրում եւ առնչվում են այլ երկրների հետ տնտեսական շահերի համադրմանը»,- նկատել է Արտակ Զաքարյանը:

 

Պատգամավորի խոսքերով, Հայաստանի մասնակցությունը Միասնական տնտեսական տարածքին թույլ կտա առավել բարվոք տնտեսական միջավայր ունենալ, հարաբերվել նոր շուկաների հետ եւ առանց մաքսերի իրականացնել առեւտրային հարաբերություններ:

 

Միեւնույն ժամանակ, Արտակ Զաքարյանը հավաստիացրել է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին չի սահմանափակի հանրապետության առեւտուրը երրորդ երկրների հետ:

 

«Հայաստանը պատրաստվում է անդամակցել տնտեսական, այլ ոչ թե քաղաքական միության: Այդ միությանն անդամակցելու որոշման հիմքում ընկած են տնտեսական, էներգետիկ եւ պարենային անվտանգության հարցերը: Այն չի ենթադրում Հայաստանի` ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում սահմանափակումներ: Երրորդ երկրների հետ մենք շարունակելու ենք կառուցել մեր հարաբերություններն այնպես, ինչպես դա արել ենք մինչ այժմ»,- ասել է պատգամավորը:

 

Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը շահագրգռված է շարունակել եւ խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը հումանիտար, մշակութային, ժողովրդավարության, բարեփոխումների ոլորտում: Նրա խոսքերով, այս նպատակով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է ԵՄ-ի հետ հետագա ոլորտային համագործակցության հեռանկարները:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 


Առնչվող նյութեր
1. Բիզնես միջավայր ու տնտեսական քաղաքականություն. Քննարկում բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում
2. Բրյուսելում տեղի ունեցավ հայ-բելգիական գործարար համաժողով
3. Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստ Երեւանում
4. Չեխական ներդրում Հայաստանում.170-400 աշխատատեղերի ստեղծում
5. Հայաստանում գործում է չեխական կապիտալով շուրջ 20 ընկերություն
6. Հունիսի 10-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Հայաստան ՏՏ ֆորում»-ը
7. Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան մեկնեց Արցախ
8. Հայ պատգամավորները հույս են հայտնել, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում
9. «Հայաստանի մէջ համակարգուած ձեւով կը սպաննուի փոքր գործարարութիւն, կ՚ըսէ ամերիկացի գործարար Տէյվիտ Պէքէթ
10. Արտակ Զաքարյանի հանդիպումը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Միրոսլավ Ռանսդորֆի, Յարոմիր Շտետինայի և Գուննար Հոկմարկի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: