ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»

17 հոկտեմբերի, 2018 | 14:57

Մամուլի շենքի բակը ամեն տարվա հոկտեմբերի 16-ին միշտ մարդաշատ է լինում. ուսանողներն ու փորձառու լրագրողները կրկին առիթը բաց չէին թողել` այցելելու հարզատ վայր, նորից անցնելու պատմության էջերով, հիշելու ու հարգելու Հարություն քահանա Շմավոնյանին, առանց որի հայկական մամուլն ու լրագրությունը, գուցե, այդքան վստահ քայլերով մեզ չէին հասնի:

Մամուլի օրվան նվիրված փոքրիկ ցերեկույթին ներկա էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, նկարիչ-քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, «Ազդարար» թերթի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը, ինչպես նաև բազմաթիվ ուսանողներ, ովքեր Հարություն Շմավոնյանի գործի շարունակողներն են:

«Ես, բարեբախտաբար. հնարավորություն եմ ունեցել անցնելու Հարություն քահանա Շմավոնյանի անցած ողջ ճանապարհը` Իրանի Շիրազ քաղաքից մինչև Մադրաս:- Բացման խոսքում ասաց Սերգո Երիցյանը,-  Հարություն Շմավոնյանը, ով քահանա էր Շիրազ քաղաքում, դարձավ ճգնավոր, և նրան հրավիրեցին Մադրաս: Նա գնաց, շարունակեց իր գործունեությունը որպես քահանա, բայց քահանայությունը նրա համար բավական չէր: Մադրասի  շատ հետաքրքիր հասարակական կյանքը, հայության նոր մտքերի, սահմանադրության, պետականության վերակերտումը Հարություն քահանա Շմավոնյանին հնարավորություն տվեցին լինելու «Ազդարարի»` մեր առաջին տպագիր օրգանի, մամուլի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: Նա կարճ ժամանակահատվածում հրատարակեց ընդամենը 18 համար, բայց երբ մենք թերթում ենք «Ազդարարի» էջերը, տեսնում ենք, որ այն ոչ միայն մեր մամուլի և անգամ այսօրվա սկզբունքների հիմքն էր, այլև շատ կարևոր մեկնակետ էր, որից սկսվում էր Մադրասի հայկական հասարակական-քաղակական կյանքն ու հասնում աշխարհի տարբեր կետերը:

Մենք ամեն տարի կարող ենք գալ այստեղ` Մամուլի շենքի դիմաց տեղադրված Հարություն քահանա Շմավոնյանի հուշարձանի մոտ, որի հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, և մեր հարգանքի տուրքը մատուցել մեր մեծ հայրենակցի, լրագրության ռահվիրայի, մեծապետի հիշատակին»:

Կիսանդրիի հեղինակ Լևոն Թոքմաջյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն էր` կերտել Հարություն Շմավոնյանի կիսանդրին, ինչպես այստեղ` Հայաստանում, այնպես էլ Մադրասում.

«Հարություն Շմավոնյանը եղել է քահանա, հետո իր ընտանիքի հետ պատահած դժբախտության պատճառով դարձել է ճգնավոր, նա շատ դժբախտություններ է տեսել, բայց, անկախ ամեն ինչից, մեծ հայրենանվեր գործ է կատարել: Երբ ես Կալկաթայում էի, նայում էի «Ազդարարի» բոլոր համարները և իրոք զարմանում, թե ինչպիսի՛ մեծ գործ է նա կատարել. ամբողջ աշխարհի մշակութային, քաղաքական, սոցիալական կյանքի մասին այդքան նյութ հավաքելը այդ ժամանակ հսկայական աշխատանք էր: Եվ ինձ համար շատ դժվար էր այդպիսի մարդու համար կերպար ստեղծելը, այն չպետք է սովորական լիներ, ինչ-որ մի խորը ու արտասովոր կերպար պետք էր ստեղծել: Կարծում եմ` կարողացել եմ ստանալ նրա կերպարը և մարդկանց փոխանցել նրա ոգին:

Ֆրանսիայից մի հեռուստաընկերություն կա, երբ գալիս են Հայաստան, անպայման գալիս ու նկարում են Հարություն Շմավոնյանի արձանը: Նրանք, միգուցե, չգիտեն, թե հայերի համար ո՞վ է եղել նա, նրանց հետաքրքրում է այս կերպարի խորհրդավորությունը, արտասովոր լինելը»:

«Ազդարարը» այսօր էլ շարունակում է ապրել շատ մարդկանց ջանքների ու աշխատանքի շնորհիվ: Շարունակում է տեղեկացնել աշխարհում սփռված նշանավոր ու ոչ այնքան մեծ ճանաչում ունեցող հայերի, հայաշատ վայրերի ու համայքների մասին: Այդ մեծ ու հաճելի գործն իր ուսերին է վերցրել թերթի խմբագիր Մարտիկ Սարգսյանը.

««Ազդարարը» մեր մամուլի անդրանիկ ներկայացուցիչն էր` իր ժողովրդի ճակատագրի նման դժբախտ ճակատագրով, իր հերոսացումներով ու վեհությունով: «Ազդարարի» գլխավոր նպատակը եղել է հայրենիքի անկախությունը: Հիմա նոր «Ազդարարի» հիմանական նպատակը հայապահպանությունն է, որ աշխարհի բոլոր երկրների հայերը մնան հայ: «Ազդարարը» ավելի շատ բաժանորդ ունի արտասահմանում, քան այստեղ` Հայաստանում: Այն տպվում է կամավորների ու նվիրյալների միջոցներով ու բաշխվում աշխարհով մեկ»:

Հարություն Շմավոնյանը նորից կենդանացավ Սերգո Երիցյանի, Լևոն Թոքմաջյանի, Մարտիկ Սարգսյանի ձեռքերով` Հայաստանում, Կալկաթայում, Թավրիզում և այլ շատ տեղերում:

Անի Կիրակոսյան

Անի Հարությունյան


Առնչվող նյութեր
1. Հայաստանում նշում են Հայ մամուլի օրը
2. Թումանյան` մեծ նվիրյալը
3. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
4. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
5. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
6. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
7. Չինական դասական պոեզիայի հարստությունը
8. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
9. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
10. Պոլսի ,,Ժամանակ,, օրաթերթը դարձավ 110 տարեկան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: