ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահացել է չեխ հայտնի դերասան Բոհումիլ Շվարցը

01 ապրիլի, 2013 | 13:44

ՊՐԱՀԱ- Այսօր առավոտյան 87 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց չեխ հայտնի դերասան եւ կրկնօրինակող Բոհումիլ Շվարցը։

1996 թվականին նա արժանացել է Ֆրանտիշեկ Ֆիլիպովսկու անվան մրցանակին` ֆիլմերի կրկնօրինակման ասպարեզում ունեցած բազմամյա վաստակի համար։ Հիշեցնենք, որ Շվարցը կինոարտադրության այդ բնագավառում աշխատել է 1940- ական թվականներից։ Ու թեեւ նա նկարահանվել է նաեւ բազմաթիվ չեխական ֆիլմերում, բայց նրա անունն ավելի շատ շաղկապում են արտասահմանյան ֆիլմերի հայտնի դերասանների կրկնօրինակումների հետ։

Նրա ձայնով են հնչել հայտնի դերասաններ Լոյդ Բրիջիսը, Ջեկ Լեմոնը, Արմին Մյուլլեր-Ստահը, Քրիստոֆեր Լին եւ շատ ուրիշներ։ Միայն հեռուստատեսային ֆիլմերում նա կրկնօրինակել է 250-ից ավելի դերեր։ 1949 թվականին նա այն առաջին չեխ դերասանների շարքում է եղել, ով արտասահմանյան ֆիլմի կրկնօրինակման ժամանակ կարդացել է չեխերեն։

Շվարցը չորս անգամ ամուսնացած է եղել։ Նրա դուստր Տատյանա Սմրզովան աշխատում է չեխական ռադիոյում իբրեւ ռեժիսոր։

 

 

Orer.eu

 

Bohumil Švarc (na snվnku z 6. května 2009) FOTO: ČTK

 


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: