ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահացել է ԵՀՄՖ հիմնադիր նախագահ Թորոս Սակերյանը

09 մարտի, 2016 | 12:19

sakeryan torosԱնցյալ շաբաթ մահացել է ԵՀՄՖ հիմնադիր նախագահ եւ վերջին տարիներին այդ կառույցի  պատվավոր նախագահ շվեյցարահայ  ոսկերիչ եւ դիզայներ Թորոս Սակերյանը։

1998 թվականին նա ընտրվել էր Եվրոպահայ միությունների ֆորումի նախագահ իսկ 2001 թվականին ՕՐԵՐ ամսագիրը նրան անվանել էր ՙՏարվա Եվրոպահայ՚։

Նա ծնվել էր 1936 թվականին Բեյրութում ուսանել տեղի կենտրոնական բարձրագույն վարժարանում դրան զուգահեռ զբաղվել է ոսկերչությամբ։  1952-59 թթ իբրեւ ոսկերիչ աշխատել է Լիբանանում իսկ 1959-ին՝ տեղափոխվել Եվրոպա։ Մեկ տարի աշախատել է Գերմանիայում սովորել դիզայն եւ մասնագիտացել ոսկերչության մեջ։ Այնուհետեւ աշխատել է նաեւ Անգլիայում իսկ 1960 թվականից մեկնել է Շվեյցարիա եւ խորացել ոսկերչական արվեստի մեջ։  Մինչեւ 1976 թվականը աշխատել է Շվեյցարիայի լավագույն ընեկրություններում իսկ 1976-ին հիմնել իր մասնավոր ՙՆուրբ ոսկերչական առարկաների ընկերությունը՚։  2001-ին հիմնել էր նաեւ ՙՀայաստանի ոսկերչական ընկերություն՚ ձեռնարկությունը։

1960-84թթ. ապրել է Ցյուրիխում 1984-ին տեղափոխվել է ֆրանսիախոս Շվեյցարիա։ Վերջին 40 տարիներին զբաղվել է ազգային-հասարակական ակտիվ գործուենությամբ։

 Թորոս Սակերյանը ԵՀՄՖ-ն գլխավորել է  մինչեւ 2008թ-ը, իսկ 2008թ-ին ԵՀՄՖ-ի նախագահությունը հանձնվել է սլովակահայ գործարար Աշոտ Գրիգորյանին։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրությունը ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ բարեկամներին։  

 

Orer.eu

Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Չեխահայ համայնքը հերքում է ԵՀՄՖ ապատեղեկատվությունը
2. Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարության պարզաբանումը
3. Բրատիսլավայում քննարկել են Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի ներքաղաքական հարցերը
4. Բրիտանական թանգարանի սրահում ,,Հնագույն Թուրքիա,, անվանումը փոխարինել են նոր ,,Անատոլիա, Ուրարտու,, անվամբ
5. ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում ԵՄ բարձրաստիճան ղեկավարությանը դադարեցնել շփումները թուրքական կառավարության հետ
6. Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի բողոք-նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին UNDP-ի գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու առիթով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: