ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահացել է Ավո Ուվեզյանը

25 մարտի, 2017 | 08:48

Մարտի 24-ին Ֆլորիդայի իր բնակարանում մահացել է հայ ճանաչված ջազ-դաշնակահար և հանրահայտ AVO ֆիրմայի սիգարների ստեղծող Ավո Ուվեզյանը:

avo uveziyan

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկու օր առաջ՝ մարտի 22-ին, նա դարձել էր 91 տարեկան: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է cigaraficionado.com կայքը, հայտնում է panorama.am-ը:

«Այո, թերևս, ես իսկապես երջանիկ մարդ եմ: Իսկ գիտե՞ս, թե ինչն է պակասում կատարյալ երջանկության համար: Հայրենիքում լինելն ու Արարատ լեռը տեսնելը»,- տարիներ առաջ ասել էր ամերիկյան էստրադայի խորհրդանիշներից մեկը դարձած «Strangers in the Night» լեգենդար երգի հեղինակը, ով նաև ստեղծել է նույնչափ լեգենդար «Avo» սիգարային բրենդը՝ Ավո Ուվեզյանը:

Նա երազանք ուներ՝ լինել Հայաստանում:

«Անպատճառ պետք է գամ Հայաստան»,-  ծննդյան 90-ամյակի կապակցությամբ  Հայաստանի վարչապետի հուշամեդալով պարգևատրման արարողության ժամանակ ասել էր նա:

auroraprize.com կայքից տեղեկանում ենք, որ Ավո Ուվեզյանի հայրը` Հակոբը, ծագումով Մարաշից է, իսկ մայրը` Սաթենիկը, ծնվել է Խարբերդում: Ծնողները հասցրել են գաղթել Թուրքիայից հայերի զանգվածային ջարդերից առաջ: Ավոն արդեն Բեյրութում է ծնվել: Ընտանիքը երաժշտական էր: Կոմպոզիտորի և երգչուհու որդին ի սկզբանե գիտեր, որ իր ապագան կապված է լինելու նոտաների ու դաշնամուրի հետ:

Ուվեզյանի հաջողությունները բիզնեսի ոլորտում նույնչափ զգալի էին, որքան և ստեղծագործական ասպարեզում: Սիգարների արտադրության և մարկետինգի ոլորտում որոշակի փորձ ունեցող իր ընկերոջ` Ժակ Մելքոնյանի համառ խորհրդով նա որոշել էր ոսկերչությունը փոխարինել ծխախոտային բիզնեսով: Սեփական արտադրանքն Ավոն անվանել է իր անունով, որը հայերենում նշանակում է «բարի լուր»: Մի օր Ֆիդել Կաստրոն անձամբ զանգահարել է Ուվեզյանին և խնդրել «Avo» սիգարների մի քանի տուփ ուղարկել իրեն: Իսկ Ջորջ Բուշ ավագը մի անգամ մոտեցել է Ավոյին հյուրանոցում` ծանոթանալու իր սիրած սիգարների արտադրողի հետ:

Artsakhpress.am


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: