ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՄԱԿ-ի տարբեր կառույցներ հանդես են եկել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ. 300 հազար երեխա մնում է պաշարման մեջ

16 հունվարի, 2017 | 09:31

Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընի (Ertharin Cousin), ՅՈՒՆԻՍԵՖի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի (Anthony Lake), ՄԱԿի գլխավոր քարտուղարի մարդասիրական և ճգնաժամային օգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ՛Բրայենի (Stephen O’Brien), Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանի (Margaret Chan), ՄԱԿի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի (Filippo Grandi)՝ Սիրիայի հարցով համատեղ հայտարարությունը

siria UNISEF16 հունվարի, երկուշաբթի, 2017թ., ԴավոսՄինչ Սիրիայում վերջնական հրադադար իրականացնելու ջանքերը շարունակվում են, մենք կրկին կոչ են անում անհապաղ, անպայմանական և անվտանգ մուտքի հնարավորություն ընձեռել այն երեխաներին և ընտանիքներին հասնելու համար, ովքեր ողջ երկրի տարածքում շարունակում են զրկված լինել մարդասիրական օգնությունից:

Սիրիայում այսօր 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700 000 մարդ, որոնց 300 000 –ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով:

Սիրիայի ողջ տարածքում մարդիկ շարունակում են տառապել կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունենալու պատճառով և որովհետև շարունակվող բռնության վտանգի տակ են: Մենք և, հիրավի, աշխարհը, չպետք է լռի, երբ հակամարտության կողմերը շարունակում են սննդի, ջրի, բժշկական պարագաների և օգնության այլ ձևերի թույլ չտալը կիրառել որպես պատերազմական զենք:

Երեխաները թերսնուցման, ջրազրկման, փորլուծության, վարակիչ հիվանդությունների, վնասվածքներ ստանալու առումով ամենաբարձր ռիսկային գոտում են: Նրանցից շատերը աջակցության կարիք ունեն` տրավմատիկ իրադարձությունների ականատես լինելով և բռնության տարատեսակ դրսևորումների ենթարկվելով: Դժբախտաբար, չափից շատ երեխաներ իրենց կյանքում հակամարտություններից ու կորուստներից զատ շատ քիչ բան են տեսել:

Հալեպի հարավային հատվածներում տեղի ունեցած սարսափները ջնջվել են հանրային գիտակցությունից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ Սիրիայի ժողովրդի կարիքները, կյանքն ու ապագան ի չիք դառնան հանրային գիտակցությունից:
Մենք չպետք է թույլ տանք, որ 2017թ.-ը Սիրիայում կրկնի 2016թ.-ի ողբերգությունները:

###

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.unicef.org կայքը:


Առնչվող նյութեր
1. Տիգրան Գեւորգյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան
2. Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3. Together4Armenia հարթակը միավորում է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետներին
4. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
5. Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն
6. Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների (ՅՈՒՆԻՍԵՖ)
7. Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների, սեռական չարաշահման և հալածանքի — ՅՈԻՆԻՍԵՖ
8. Հայաստանում անցկացվեց երկրորդ Աշխարհի ամենածավալուն դասը
9. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
10. Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: