ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը՝ Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամը

06 հոկտեմբերի, 2016 | 07:42

antonio-guterresՍիրիական ճգնաժամի հետևանքով ռուս-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ լարվել և կոնֆրոնտացիայի են վերածվել ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում, այլև միջազգային հարթակներում։

Սա էր պատճառներից մեկը, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը շաբաթներ շարունակ չէր կարողանում Բան Կի Մունին իրավահաջորդ ընտրել։ Երեկ ուշ երեկոյան ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպանները Չուրկինի գլխավորությամբ հայտարարել են, որ ՄԱԿ-ը արդեն նոր գլխավոր քարտուղար ունի։ Այդ պաշտոնում անսպասելիորեն ընտրվել է պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը, ում թեկնածությունն այսօր ֆորմալ առումով կհաստատվի։

Գուտերեսը Պորտուգալիայի վարչապետն է եղել շուրջ 10 տարի, իսկ վերջին 10 տարին էլ զբաղեցնում է ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնը։ Կարծում եմ այս փաստը և ՄԱԿ խաղաղապահ գործունեության մեջ Գուտերեսի ունեցած փորձն է, որ այս որոշման կայացման համար հիմք են հանդիսացել։ Այսօր ՄԱԿ-ի լրջագույն մարտահրավերներից մեկը համարվում է փախստականների և տեղահանվածների խնդիրը, ինչպես նաև խաղաղապահ գործունեությունը։

Ի դեպ, Գուտերեսը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրվել 2013 թվականին և մինչ օրս ակտիվ ներգրավված է հիմնադրամի գործունեության մեջ։ Քաղաքական թիվ մեկ պաշտոնը զբաղեցնելուց հետո էլ նա չի լքի խորհուրդը և կպաշտոնավարի մինչ 2018 թվականը։

Սուրեն Սարգսյան


Առնչվող նյութեր
1. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
2. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի անդամ
3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ-ին կյանքի կոչելու եւ իրականացնելու Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը
4. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանին
5. Ազնավուրը Ժնեւում մասնակցել է Հայաստանին նվիրված համերգին
6. Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են ՄԱԿ-ում
7. Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև
8. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ուղերձներ է ուղարկել Ադրբեջանին եւ Թուրքիային. Բաքուն շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը
9. ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտգործնախարարության փաստաթուղթը
10. Ժնև. Հայաստանի զեկույցը ներկայացվեց Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: