ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը

27 օգոստոսի, 2018 | 13:15

«Ամեն օր ունենում եմ տագնապի զգացողություն, որ ինչ-որ բան չեմ հասցրել». մշակույթի նախարարի պաշտոնավարման 100 օրը՝ ամփոփիչ ասուլիսում

Հաջողությամբ ավարտին հասցնել արդեն իսկ մեկնարկած ծրագրերը, բարձրացնել իրականացվող ընթացիկ ծրագրերի ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը, մասնագետների մասնակցությամբ բացահայտել մշակույթի տարբեր ճյուղերին առնչվող խնդիրները և համատեղ լուծումներ գտնել. առաջնահերթ այն խնդիրները, որոնք իր առջև դրել էր Լիլիթ Մակունցը մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:
Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում՝ 11 խոշոր միջոցառում, միջազգային համագործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք քայլեր, 15 նոր նախաձեռնություն, այդ թվում՝ 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք, վերանայվել է դահլիճների վարձակալման վճարը, մշակվել են դպրոցականների աբոնեմենտային նոր համակարգը, կրթական ու մշակութային հաստատությունների կապն ապահովող «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիրը: «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, միջամտություն է ցուցաբերվել և կանխվել է թվով 32 հուշարձանների վտանգումը, նախատեսվել է հատկացնել 30 միլիոն դրամ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգումն ավարտելու և դեկտեմբերի 7-ին այն բացելու համար, մշակվել է ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացվող նախագծերի նոր հայտաձև և այլն:


Պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Լիլիթ Մակունցն այսօր ներկայացրեց նաև առաջիկա հինգ տարիների համար մշակույթի նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները, այն է՝ մշակույթի ու կրթության համադրում, համաչափ, ապակենտրոնացված մշակութային քաղաքականության իրականացում, օրենսդրական դաշտի կարգավորում, դրամաշնորհային քաղաքականության կիրառում և որպես առանձին գերակա ուղղություն՝ պատմամշակութային հուշարձանների պահպանություն:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչև տարեվերջ ընդունվեն կինոյի և թանգարանների մասին օրենքները:

Այժմ պատրաստվում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվելիք մշակութային միջոցառումներին և Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի անցկացմանը»,-ամփոփելով պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արածն ու նախանշված ծրագրերը՝ Լիլիթ Մակունցը միաժամանակ նշեց.
«Ամեն օր ունենում եմ տագնապի զգացողություն, որ ինչ-որ բան չեմ հասցրել, չնայած ամբողջ թիմով աշխատում ենք ծանրաբեռնված գրաֆիկով: Ամեն ինչին վերաբերում եմ ինքնաքննադատորեն»:
Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձավ նաև ոլորտին առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մնջաղախի թատրոնի, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի, Օպերային թատրոնի ճակատագրերին, ոլորտի կոռուպցիոն բացահայտումներին և այլն:

Ի դեպ, վերջինի առնչությամբ նախարարը նկատեց.
«Եթե մենք զբաղվենք բացառապես կոռուպցիոն ռիսկերի և խնդիրների բացահայտմամբ, պարզապես ի վիճակի չենք լինի իրականացնել մեր առջև դրված հիմնական խնդիրները: Կոռուպցիայով զբաղվում են համապատասխան մարմինները, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք այն, ինչին բախվում ենք մեր աշխատանքի ընթացքում»:
«Ինչպե՞ս պայքարել մշակութային «աղբի»՝ անորակ ֆիլմերի ու ներկայացումների դեմ»,-լրագրողի հարցին ի պատասխան նախարարը նշեց.
«Մշակութային «արտադրանքը» գնահատում է հանդիսատեսը: Մշակույթի նախարարության խնդիրը լավ հանդիսատես ձևավորելն է, ինչին ուղղված է, օրինակ, դպրոցական աբոնեմենտային համակարգը: Սկզբունքորեն դեմ եմ գրաքննությանը, ճնշումներով փոփոխությունների հասնել չենք կարող, բացը պետք է լրացնել մշակութային կրթությամբ, սա՛ է իմ մոտեցումը»:
«Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած նախարարն ու փոխնախարարները ոլորտում ի՞նչ հայտնաբերեցին 100 օրվա ընթացքում, որից պետք է ազատվել, կարելի է ասել՝ ոչնչացնել ամբողջությամբ»,-լրագրողի հարցին Լիլիթ Մակունցն արձագանքեց.
«Թավշյա հեղափոխությունը ոչնչացնելու «մասին» չէր: Այն ստեղծելու, արարելու, շարունակելու, մթնոլորտը սիրով ու հարգանքով լցնելու «մասին» էր: Հեղափոխությունը մշակույթի ոլորտում խնդրում եմ դիտարկել նույն տրամաբանության մեջ»:

ՀՀ մշակույթի նախարարություն


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
6. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
7. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
8. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
9. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
10. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: