ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մալթայում Հայաստանի նոր դեսպանն է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը

25 մարտի, 2017 | 13:37

viktoria baghdasaryan malta

ՎԱԼԼԵՏԱ.- Մարտի 23-ին Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային: Նախկինում այս երկրում հավատարմագրված էր Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մալթայի Նախագահը խնդրեց իր ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և անդրադարձ կատարեց երկու երկրների պատմական առնչություններին:

Դեսպան Բաղդասարյանն, իր հերթին Մալթայի Նախագահին փոխանցելով ՀՀ Նախագահի ողջույնները, հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր կներդնի հայ-մալթական երկկողմ հարաբերությունների խթանման և ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մալթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մալթա կատարած այցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաև Մալթայի արտաքին գործերի նախարար Ջորջ Վելայի և Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անգլու Ֆարրուջայի հետ:

ՕՐԵՐ

viktoria baghdasaryan malta 2 viktoria baghdasaryan malta 5 viktoria baghdasaryan


Առնչվող նյութեր
1. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
2. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
3. Հազարավոր մալթացիներ պահանջեցին ճշմարտություն եւ արդարություն՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ կապված կոռուպցիան
4. Մալթայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը
5. Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչ Հայաստանի դեսպանին
6. Հայաստան-Մալթա. Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վիեննայում
7. Հայկական մշակույթի փառատոն իտալական Պադովայում
8. Իտալիա. Ֆրանկոֆոն երկրների դեսպանների Մշակութային հանձնաժողովի նիստը
9. Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա հուլիսի 1-ին Երեւանում
10. ԻՏԱԼԻԱ. Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում Հռոմում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: