ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մալթայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը

17 ապրիլի, 2018 | 21:14


Ապրիլի 18-ից 30-ը Մալթայում առաջին անգամ կկայանան Հայաստանի մշակույթի օրեր՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Մալթայի արվեստի խորհրդի» և «Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի» համագործակցությամբ։ Միջոցառումների շարքը կազմակերպվում է «Վալետտան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:

Հայաստանը Մալթայում առաջին անգամ կցուցադրի մշակութային իր հարուստ ժառանգության դրվագները՝ ներկայացնելով մշակութային անցյալն ու ներկան, ժամանակակից արվեստը։ Հայաստանի մշակութային օրերին կգործի Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև՝ «Կոմիտաս. կյանքը լուսանկարներում», «Խաչքարեր», «Քարերի գաղտնիք» ցուցահանդեսները։

Նախատեսված է Մալթայի սիմֆոնիկ և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համերգը: Համերգներով հանդես կգան նաև «Խաչատրյան տրիոն» և «Արաքս» պարային խումբը, կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգը, Մալթայի երգչախմբի կատարմամբ կհնչեն Կոմիտասի երգերը: Նախատեսվում են «Արվեստ և մշակույթ» հիմնադրամի կրթաթոշակակիրներ Մերի Մուսինյանի (քանոն), Գևորգ Ստեփանյանի (դուդուկ), Էլեն Հարությունյանի (դաշնամուր) և Վահրամ Հովհաննիսյանի (երգիչ) ելույթները:

Կցուցադրվեն Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները», Միքայել Պողոսյանի «Շնորհակալություն, հայրի′կ» ֆիլմերը:


Առնչվող նյութեր
1. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
2. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
3. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
4. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
5. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
6. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
7. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
8. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
9. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
10. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: