ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ճգնաժամերը դիմակայելու համար անհրաժեշտ է համահայկական համադրում

03 սեպտեմբերի, 2015 | 06:53

Harut SassounianՀարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Գոյություն ունի համակարգման լուրջ բացթողում միջազգային կարևորագույն հարցերի կապակցությամբ: Աշխարհասփյուռ հայերը բազմիցս վտանգի են ենթարկվել, սակայն Հայաստանը կամ Սփյուռքը հազիվ թե օգնության են հասել նրանց:

2003 թվականին Միացյալ Նահանգների կողմից Իրաքի գրավումից հետո հայերը միլիոնավոր այլ իրաքցիների հետ միասին մեծ կորուստներ կրեցին: Թեև շատ բան հնարավոր  չէր անել նրանց ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, սակայն Հայաստանի կառավարությունը և սփյուռքահայերը պետք է կազմակերպված ջանքեր գործադրեին օգնելու նրանց, ովքեր թողեցին իրենց ողջ ունեցվածքը և փախան երկրից: Ցավոք, ոչինչ չարվեց իրաքահայ փախստականներին օգնելու վերաբնակվել Հայրենիքում կամ այլուր:

Բարեբախտաբար, հայերի արձագանքն ավելի ուժեղ եղավ դեռ շարունակվող սիրիական հակամարտության ժամանակ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն աջակցեց 15 հազար սիրիահայերից շատերին, որոնք տեղափոխվեցին Հայրենիք, իսկ սփյուռքահայ համայնքներն ակտիվորեն դրամահավաքներ կազմակերպեցին կարիքավոր հայերին Սիրիայում օգնելու համար: Սակայն, ցավոք, աջակցությունն անբավարար էր Սիրիայում մնացած, և Լիբանան կամ Հայաստան փախած հայերի հսկայական կարիքները հոգալու համար:

Կարող են լինել այլ անսպասելի մարդածին կամ բնական աղետներ, ինչպիսին 1988 թվականին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն էր, որի հետևանքները վերացնելու և աղետի գոտին վերականգնելու աշխատանքները դեռևս շարունակվում են 25 տարի անց…

Իսկ ի՞նչ կասեք Արցախին սպառնացող շարունակական վտանգի մասին: Տարիներով այդ մասին բարբաջելուց հետո, եթե օրերից մի օր Ադրբեջանի մտավոր անհավասարակշիռ նախագահը որոշի լայնածավալ հարձակում ձեռնարկել Արցախի դեմ, արդյոք աշխարհասփյուռ հայերը պատրա՞ստ են օգնության փութալու իրենց հայրենակիցներին: Չնայած սահմանների պաշտպանության պատասխանատվությունն ընկած է երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի վրա, սակայն արդյոք սփյուռքահայերը չպե՞տք է համադրված գործողությունների ծրագիր ունենան, որպեսզի կարողանան դիմակայել նման գոյապայքարում: Բոլոր անհրաժեշտ միջոցառումները պետք է նախօրոք կազմակերպել, որպեսզի հարձակման դեպքում հնարավոր լինի անմիջապես հակազդել:

Մեկ այլ կարևորագույն խնդիր, որը հայերի անհապաղ ուշադրության կարիքն ունի՝ Թուրքիայում տիրող քաոսային իրավիճակն է և հայ համայնքի առջև ծառացած հնարավոր վտանգները, մասնավորապես.

1) Թուրքիայի կառավարության ներսում ընդհանուր խառնաշփոթը՝ կապված վերջերս իշխող կուսակցության կողմից խորհրդարանական մեծամասնությունը կորցնելու և նոյեմբերի 1-ին նախատեսվող նոր ընտրություններ անցկացնելու հետ.

2) Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից հերթական հարձակումները Հյուսիսային Իրաքի քրդական շրջաններում, և բախումները թուրքական զինվորականների ու  քրդերի միջև Թուրքիայի ներսում.

3) Թուրքիայի նախագահ Էրդողանի բռնակալական իշխանության միջազգային քննադատությունը, նրա աջակցությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներին և ձեռնարկած անողոք քայլերն ընդդեմ քաղաքական ընդդիմախոսների:

Թուրքիայից դուրս գտնվող հայերի համար հիանալի առիթ է միանալու հակաէրդողանյան թափորին: Միաժամանակ հարմար պահ է համագործակցելու միլիոնավոր քրդերի հետ, որոնք դեմ են Էրդողանի վարչակարգին: Սակայն ճիշտ ժամը չէ լուռ մնալոււ, երբ թուրքական վարչակարգը ձերբակալում է Դիարբեքիրի Սուրի շրջանի համաքաղաքապետ Ֆաթմա Բարութին: Ո՞ւր է ցասման ալիքն ընդդեմ խիզախ հայուհու կամայական ձերբակալության: Ցավոք, որևէ մեկը չբողոքեց  Հայաստանում կամ Սփյուռքում… Անցյալ ամիս քաղաքապետ Բարութը և նրա ընտանիքը Երևանում էին՝ մասնակցելու Համահայկական խաղերին: Այս առիթով նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին:

Աշխարհասփյուռ հայերը պետք է նաև աջակցեն «Նոր զարթոնք» երիտասարդական շարժմանը Ստամբուլում, որը պայքարում է հակառակ բոլոր դժվարությունների՝ Թուրքիայում հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար: Այդ խմբի ակտիվիստներից մեկը բողոքել է, որ նրանք նույնիսկ բարոյական աջակցություն չեն ստանում Սփյուռքից, չասած Հայաստանի մասին: «Նոր զարթոնք»-ի անդամները, որոնք ֆիզիկական բռնության են ենթարկվել թուրքական ծայրահեղականների կողմից, վերջին երկու ամիսների ընթացքում բողոքի հավաքներ են անցկացրել «Քեմփ Արմեն»-ի մոտ՝ թուրքական կառավարությունից պահանջելով բռնագրավված որբանոցը վերադարձնել հայկական համայնքին:

Քանի որ հայերը սփռված են աշխարհով մեկ, ապա նրանք կարող են դժբախտ միջադեպերի զոհ դառնալ ապագայում: Խիստ անհրաժեշտ է, որ համաշխարհային հայկական մի հանձնախումբ, կազմված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներից, ծրագրեր մշակի՝ աշխարհի ցանկացած կետում հայերին սպառնացող արտակարգ  իրավիճակների պարագայում: Դրամահավաքների անցկացման և գործողությունների ծրագրեր կազմելու ժողովները պետք է իրականացնել ողբերգական իրադարձություններից առաջ, այլ ոչ թե հետո:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովն իր առաջիկա երևանյան  համաժողովում կարող է վերանվանվել և վերածվել մշտապես գործող համահայկական մարմնի, որը կզբաղվի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բոլոր հարցերով, հատկապես՝ արտակարգ իրավիճակներում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
8. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
9. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
10. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: