ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ճարտարապետական կոթողները կտեղակայվե՞ն օդանավակայանի տարածքում կառուցվելիք այգում

26 դեկտեմբերի, 2013 | 13:58

zvartnots 2Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարչի կողմից հին մասնաշենքի քանդման առաջարկին:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն ասել է, որ ճարտարապետներն առաջարկում են լրացուցիչ քննարկումներ անցկացնել այս խնդրի շուրջ:

 

“Մենք պետք է դիմենք կոնցեսիոներին, որ այդ լրացուցիչ քննարկումները տեղի ունենան եւ գտնվեն այնպիսի լուծումներ, որպեսզի պատմամշակութային, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանը կարողանանք պահպանել”,- ասել է նա:

 

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ կա առաջարկ օդանավակայանի տարածքում այգի կառուցել, որտեղ կտեղակայվեն ժամանակին Երեւանի դեմքը հանդիսացող ճարտարապետական կոթողները:

 

Վարչապետի խոսքով, նման փորձ կիրառում է Բրյուսելը. Մինի-Եվրոպա կոչվող թաղամասը զբոսաշրջության տեսակետից մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 


Առնչվող նյութեր
1. Հանրային խորհուրդը մերժել է «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի քանդման առաջարկը
2. Ավստրիական եւ Չեխական ավիաուղիները այսուհետ կիրականցնեն շաբաթական 7 չվերթ դեպի Երեւան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: